Artsakhpress

Մշակույթ

Մարտակերտի ստեղծագործական կենտրոնը կրելու է Սարգիս Հացպանյանի անունը

Նախօրեին Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել վերանորոգված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Այն կրելու է արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի անունը:

Մարտակերտի ստեղծագործական կենտրոնը կրելու է Սարգիս Հացպանյանի անունը

Մարտակերտի ստեղծագործական կենտրոնը կրելու է Սարգիս Հացպանյանի անունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթից՝ մանրամասնելով, որ ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգման նախաձեռնողը և իրականացնողը Լոս Անջելեսի «Հայրենիք» միությունն է՝ ի դեմս ընկերության գործադիր մարմնի ատենապետ Հակոբ Ալեքսանյանի: Աշխատանքներին աջակցել է նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա «Հայրենիք» միության գործադիր մարմնի ատենապետ Հակոբ Ալեքսանյանը շնորհավորել է կենտրոնի բացման առիթով, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար, ինչպես նաև խոսել Սարգիս Հացպանյանի մասին՝ ընդգծելով, որ նա եղել է «Հայրենիք» միության գործադիր մարմնի ներկայացուցիչը և կանգնած է եղել նրա ստեղծման ակունքներում:
Միջոցառմանը ներկա ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանը կենտրոնին է նվիրել Սարգիս Հացպանյանի դիմանկարը, իսկ «Ֆիդայիներ» կազմակերպության խորհրդի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար Սարգիս Հացպանյանին շնորհվել է «Ֆիդայի» մեդալ, որը միջոցառման ժամանակ հանձնվել է նրա որդուն:
ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար արցախյան ազատամարտի մասնակից, հրապարակախոս Սարգիս Հացպանյանին հետմահու շնորհվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որը շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը փոխանցել է Սարգիս Հացպանյանի այրուն՝ Հասմիկ Պողոսյանին: 
Միջոցառմանը մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հանդես են եկել պարերով և ասմունքով:
Նշենք, որ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գործում է 1995 թվականից, և այժմ այստեղ կան 35 խմբակներ, որտեղ ընդգրկված են 420 երեխաներ:
Լուսանկարները՝ Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search