Artsakhpress

Տնտեսական

Պետնախարարը Երևանում այցելել է առաջատար մի շարք ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին Երևանում աշխատանքային այցելություններ է կատարել մի շարք խոշոր ընկերություններ, ապա մասնակցել «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին։

Պետնախարարը Երևանում այցելել է առաջատար մի շարք ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին

Պետնախարարը Երևանում այցելել է առաջատար մի շարք ընկերություններ, մասնակցել «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ պետական նախարարի առաջին այցելությունը եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից ֆոտոխմբագրման աշխարհի ամենամեծ հավելվածներից մեկի՝ «Պիկսարտի» գրասենյակ, որտեղ ընկերության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է մեքենայական ուսուցման, դիզայնի և մասնագիտացված այլ ուղղություններում իրականացվող աշխատանքներին։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի և շատ ուրախ կլինի, եթե այդ հարցում ակտիվ ներգրավվածություն ունենան ՀՀ-ում գործող ոլորտային ընկերությունները։ Նա նշել է, որ Արցախի կառավարությունը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ընդգծելով, որ առաջիկայում նախատեսում են օրենսդրական արտոնությունների սահմանման առաջարկներ ներկայացնել ՏՏ ընկերությունների գործունեության համար։ Այցի ավարտին պետնախարարը գրառում է կատարել ընկերության պատվավոր հյուրերի պատին։
Պետնախարարի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը եղել է «Ջրվեժի ինժեներական քաղաքում», որտեղ հանդիպում է եղել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանի հետ։ Պետնախարարը շրջայց է կատարել, տարածքում, ծանոթացել գործող ընկերությունների աշխատանքներին, նրանց ղեկավարների հետ մտքեր փոխանակել Արցախում ինժեներական գործի զարգացման հեռանկարների մասին։ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում ավանդաբար զարգացած են եղել բնական գիտությունները, և ներկայումս ոլորտի զարգացման համար միջավայրի ստեղծման խնդիր կա։ Այս առումով նա հայտնել է Արցախի կառավարության պատրաստակամությունը համագործակցության ստեղծման և ծրագրերի իրականացման համար։ Այցի ընթացքում պետնախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև «Տիեզերքի» և «Գիտության և տեխնոլոգիայի» թանգարաններում, որտեղ ծանոթացել է տարբեր ժամանակների հայ մեծանուն գիտնականների ներդրած ավանդին և Խորհրդային Հայաստանում տեխնոլոգիական հաջողություններին։
Հաջորդ այցելությունը Գ․ Մարտիրոսյանը կատարել է դարձյալ ՏՏ ոլորտի «Զանգի» հանրահայտ ընկերություն, որտեղ տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրել է հավելվածի առավելություններն ու դրա նկատմամբ աշխարհում աճող հետաքրքրությունը։ Պետնախարարը հատկապես կարևորել է հավելվածի հայկական ծագման և նրա ունեցած բարձր անվտանգային բաղադիրչը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մոտ ապագայում համագործակցության կոնկրետ առաջարկների շուրջ քննարկումներ սկսելու մասին։
Հաջորդիվ Գ․ Մարտիրոսյանը եղել է ICARE (International Center for Agribusiness Research and Education) գյուղատնտեսական բիզնեսի ուսուցման կենտրոնում, գյուղատնտեսական բիզնեսի հետազոտական կենտրոնում և գինու ակադեմիայում, որտեղ կայացել է հանդիպում կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանի հետ։ Պետնախարարի խոսքով՝ գյուղատնտեսությունը համարվում է Արցախի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը, և պետական մակարդակով մեծ է շահագրգռվածությունը առաջատար կրթական ծրագրերի միջոցով մասնագետների վերապատրաստման և նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նաև խաղողագործության և գինեգործության զարգացումը։ Տեղում պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղատնտեսական մի շարք մասնագիտությունների գծով ուսանողների և մասնագետների համար հեռահար և ստացիոնար կրթության, Արցախում աճող խաղողի տեսակների և գինիների որակի ստուգման նպատակով պարբերաբար լաբորատոր ուսումնասիրության և միջազգային մասնագետների կողմից համտեսների կազմակերպան հարցերում։
Պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև «FMD K&L Europe» կենսատեխնոլոգիական կենտրոն և հանդիպել տնօրեն Կիրիտ Վելանիի հետ։ Պատվիրակությունը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին և քննարկել Արցախի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։
Գ. Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության վերջին այցելությունը բնակելի, հասարակական և էլիտար համալիրների շինարարության, նորակառույցների հայաստանյան շուկայում առաջատար դիրք զբաղեցնող «Էլիտ Գրուպ» ՓԲ ընկերությունում էր, որտեղ հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Մկոյանի հետ քննարկվել են Արցախում բնակարանաշինության մի շարք ծրագրեր։ Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ արցախյան շուկան էկոնոմ դասի նոր բնակարանների մեծ պահանջարկ ունի և այս ուղղությամբ Արցախի կառավարությունը հետաքրքրված է ներդրումային տարբեր առաջարկներով։
Աշխատանքային այցի ընթացքում ԱՀ պետնախարարի գլխավորած պատվիրակությունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցում մասնակցել է «Առաջնորդության դպրոցի» կազմակերպած «Արցախի զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումին, որին ներկա էին բիզնես ոլորտում կայացած և նորահաստատ տարբեր ընկերությունների ղեկավարներ։ Պետական նախարարն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Արցախի տնտեսության գրավչությունը պայմանավորող հիմնական առավելություններին և հնարավոր ներդրումների պարագայում կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ծրագրերին: Գ. Մարտիրոսյանը պատասխանել է նաև ներկաների տարաբնույթ հարցերին և առանձին ձևաչափով տեղում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել համագործակցությանն ուղղված առաջարկներ:
Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search