Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ զեկույցը հասանելի է հանրությանը. Ռուբեն Մելիքյանի ասուլիսը

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԱՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանի մամլո ասուլիսը:

Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ զեկույցը հասանելի է հանրությանը. Ռուբեն Մելիքյանի ասուլիսը

Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ զեկույցը հասանելի է հանրությանը. Ռուբեն Մելիքյանի ասուլիսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին ներկայացվել է ԱՀ ՄԻՊ «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը:

Խոսելով զեկույցի մասին՝ Ռ. Մելիքյանն ասել է, որ իրենք զեկույցի փաստահավաք աշխատանքներն սկսել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի առիթով: Առաջին զեկույցը երկու ուղղվածություն ունի՝ դաժանությունների և մարդու իրավունքների խախտումների փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը թույլ էին տվել քաղաքացիական բնակչության, Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ, և երկրորդ՝ այն պատճառները, որոնք հանգեցրել են այդպիսի լուրջ խախտումների:

ԱՀ ՄԻՊ-ը նշել է, որ 2016 թվականին իրենք նաև հրապարակել են լրացուցիչ զեկույց, որտեղ ավելի հանգամանալից ներկայացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված վայրագությունների փաստերը: Եվ հիմա, ավարտելով փաստահավաքի արդյունքները, իրենք ներկայացրել են դրանց պատճառները: Գլխավոր պատճառը կազմակերպված հայատյացության քաղաքականությունն է, որ իրականացնում է Ադրբեջանի Հանրապետությունը: Հրապարակված զեկույցը ԱՀ ՄԻՊ www.ombudsnkr.am պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի միջոցով արդեն հասանելի է հանրությանը: Այս զեկույցի մշակմանը աջակցել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը և զեկույցի փորձագիտական խմբի անդամներ՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան, իրավաբան մասնագետներ Եղիշե Կիրակոսյանը և Լևոն Գևորգյանը:
Խոսելով անգլերեն լեզվով հրապարակված զեկույցի հայեցակարգից՝ Ռ. Մելիքյանն ավելացրել է. «Մենք առաջինը չենք, որ խոսում ենք Ադրբեջանում հայատյացության մասին: Մենք փորձել ենք զեկույցի շրջանակներում փաստերը համադրել իրավունքի հետ: Իրականացնելով այս աշխատանքը՝ մենք այն դիտարկում ենք 3 տեսանկյունից: Առաջինն այն է, որ հայաստանյան հանրությունը ոչ այնքան լրիվությամբ է ծանոթ Ադրբեջանում հայատյացության մակարդակին: Մեր զեկույցի փաստահավաք արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կազմակերպված բնույթ են կրում, և մենք գիտենք, որ կազմակերպված ատելությունն ուղղակի այդ մակարդակում չի մնում. այն ծանր հետևանքների է հանգեցնում: Հանրությունը պետք է ավելի ամբողջական տեղեկացված լինի այդ ամենից: Զեկույցի երկրորդ ուղերձը ուղղված է միջազգային հանրությանը: Մենք պետք է հնարավորինս միջազգային հանրությանը հասկանալի լեզվով և օբյեկտիվ ներկայացնենք այն իրողությունները, որոնք առկա են: Երրորդն ուղղված է Արցախի և Հայաստանի հանրությանը. զեկույցի փաստերը չպետք է մեզ մոտ ատելություն սերմանեն: Վստահ ենք, որ մեր գործընկերները կնպաստեն զեկույցի տարածմանը տարբեր միջազգային կառույցներում, հատկապես միջազգային իրավապաշտպան հանրության շրջանակներում: Ինչպես նախորդ զեկույցներն են օգտագործվել միջազգային հեղինակավոր տարբեր կառույցների կողմից, այնպես էլ այս զեկույցը կհասնի իր հասցեատերերին: Զեկույցն ունի փաստական և իրավական կողմեր»:

Ասուլիսին մասնակցել են նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և զեկույցի մշակման աշխատանքներում ընդգրկված ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

Ր. Դուդակլյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ ՄԻՊ-ին գնահատելի աշխատանք իրականացնելու համար: Նա ևս ընդգծել է, որ Ադրբեջանում հայատյացությունը կազմակերպված և շարունակական բնույթ է կրում: «Մենք խնդիր ունենք լրջորեն հետևել Ադրբեջանի կառավարության հովանավորած հակահայ քարոզչությանը և բացահայտել հայատյացության բոլոր դրսևորումները: Մենք պատրաստ ենք աջակցել նման աշխատանքների իրականացմանը»,-մասնա­վորապես ասել է Ր. Դուդակլյանը:

Ասուլիսին Եղիշե Կիրակոսյանը տեսաուղերձի միջոցով ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» զեկույցի իրավական կողմը:

Նշենք, որ ԱՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում ասուլիսը հեռարձակվել է ուղիղ եթերով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search