Artsakhpress

Հասարակական

«Թուֆենկյան» հիմնադրամն ամփոփել է իր արցախյան գործունեության 15-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի՝ Արցախում գործունեության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

«Թուֆենկյան» հիմնադրամն ամփոփել է իր արցախյան գործունեության 15-ամյակը

«Թուֆենկյան» հիմնադրամն ամփոփել է իր արցախյան գործունեության 15-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացվել է ֆոտոցուցահանդես, որի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել տեսնելու կատարված աշխատանքների արդյունքը լուսանկարների միջոցով:
Իր խոսքում «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ 15 տարիների ընթացքում իրենք սերտ համագործակցել են ԱՀ կառավարության հետ:
«15 տարի է, ինչ մենք Արցախում ենք: Աշխատելով Արցախի ամենահեռավոր և խոցելի համայնքներում՝ մենք կառուցել ենք տներ, մանկապարտեզներ, կլինիկաներ, բնակարաններով ապահովել վիրավոր ազատամարտիկներին և վերաբնակիչներին»,- նշել է Ր. Դուդակլյանը:
Միջոցառմանը ներկա Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն էլ հիշեցրել է 2008 թվականին Բերձորում կայացած պատմական միջոցառումը, որին մասնակցել են հայկական բարեգործական գրեթե բոլոր կազմակերպությունները:
««Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրինությունն առաջարկություն էր ներկայացրել Քաշաթաղի շրջանի զարգացման համար: Նպատակը առաջին հերթին վերաբնակեցումն էր: Հիմնադրամը և ԱՀ կառավարությունը համատեղ սկիզբ էին դրել «ԱՐԻ» ծրագրին: Քաշաթաղի շրջանում իրականացվել է նաև բնակարանների վերանորոգման ծրագիր, որը դարձել էր պետական: «Թուֆենկյան» հիմնադրամի հետ ծրագրեր է սկսել իրագործել նաև «Հայրենասեր» կազմակերպությունը՝ ի դեմս համահիմնադիր Ստեփան Սարգսյանի, ով այսօր այստեղ է: Այն, ինչի սկիզբ է դրել «Թուֆենկյան» հիմնադրամը, պետք է շարունակել»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն էլ նշել է, որ ցանկացած հոբելյանի առիթով ընդունված է ի մի բերել արդյունքները, այսօր, սակայն, կարիք չկա թվարկելու բոլոր այն աշխատանքները, որոնք «Թուֆենկյան» հիմնադրամն ԱՀ կառավարության հետ համատեղ իրականացրել է Արցախում:
«Այդ աշխատանքներն անգնահատելի են: Մենք պետք է հայացք ուղղենք առաջ և նախանշենք այն ծրագրերը, որոնք կիրականացնենք առաջիկա 15 տարվա ընթացքում: Վստահ եմ՝ 15 տարի անց կարձանագրենք ոչ պակաս կատարված ծավալուն աշխատանքներ: Համագործակցության այն մակարդակը, որը այս տարիների ընթացքում տեղ է գտել ԱՀ կառավարության և հիմնադրամի միջև, կարելի է գնահատել որպես օրինակելի»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:
Իսկ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը նշել է, որ հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել իրենց շրջանում:
«Այդ ընթացքում մենք զգացել ենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցները մեր կողքին են: Մենք մեզ զգում ենք ավելի ամուր, վստահ և պարտավորված: Քաշաթաղը մի շրջան է, որի բնակեցումը և ավելի գեղեցիկ դառնալը պետք է լինի հոգու պարտք: Շրջանի յուրաքանչյուր թիզ հող սրբացած է արյամբ»,- ավելացրել է Ա. Մխիթարյանը:
Այնուհետև տեղի է ունեցել Արցախի հետագա զարգացման և վերաբնակեցման թեմայով կլոր սեղան-քննարկում:
Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, հյուրեր և այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search