Artsakhpress

Ռազմական

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը օրենսդրորեն վավերացրել է ԱՀ Խորհրդարանը

Նախօրեին ԱՀ Ազգային ժողովում 29 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում է քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստությունը, զինվորական` պահեստազորային ծառայության պատրաստության և իրականացման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը օրենսդրորեն վավերացրել է ԱՀ Խորհրդարանը

«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը օրենսդրորեն վավերացրել է ԱՀ Խորհրդարանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Որպես նորույթ ավելացել է նպատակային ուսումնառության համար տարկետման տրման իրավունքը: Դա «Պատիվ ունեմ» ծրագիրն է: ԱՀ-ում հավատարմագրված բոլոր բարձրագույն կրթօջախները ևս օգտվում են ծրագրից՝ համապատասխան պայմանագրեր կնքելուց և փաստաթղթային ձևակերպումներ տալուց հետո: «Պատիվ ունեմ» ծրագիրը շտկելու է սպայական կազմի համալրման գործընթացը: Զինվորական ծառայության հարցերին առնչվող բաժնում հանվել է «բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու պայմաններ» հասկացությունը, սակայն, դրա փոխարեն, նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ նշված կատեգորիաների շարքային կազմի պարտադիր զինծառայողները չեն ընդգրկվում մարտական հերթապահության առաջնային գծում, այլ՝ հերթապահության հրետանային, հակաօդային պաշտպանության և կապի ստորաբաժանումներում»,- մանրամասնել է Լ. Մնացականյանը:
Պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև «Ես եմ» ծրագրին: «Երկու զորակոչ է, ինչ Պաշտպանության բանակում նորակոչիկները ծառայության են անցնում նաև «Ես եմ» ծրագրով: Առաջին զորակոչից ունենք 139, երկրորդից՝ 114 զինվոր:  Ի տարբերություն նախկինում գործող օրենքի, լրացված՝ նոր տարբերակում պահեստազորի երկրորդ խմբում հաշվառվում են նաև համապատասխան մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիներ: Դրույթը հիմնականում վերաբերում է բժիշկներին, կապավորներին, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում` պլանշետավարներին: Դրա անհրաժեշտությունը մենք ունենք: Կարգավորվում են նաև դրամական, պարենային, բնակարանային, տրանսպորտային և սոցիալական տարբեր բնույթի հարցեր: Օրենքի ընդունվելուց հետո որոշ հոդվածների համար ԱՀ կառավարությունը կայացնելու է համապատասխան որոշումներ, որոնք ավելի մանրամասն կսահմանեն այս կամ այն դրույթները»,- ավելացրել է Լ. Մնացականյանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին ավտովթարներ են գրանցվել

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Search