Artsakhpress

Միջազգային

Էրդողանը դեռ կփոշմանի Գերմանիայի հասցեին վատ արտահայտվելու համար. Chatham House-ի թուրքագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ պետք է պատրաստվի սառն ընդունելության:

Էրդողանը դեռ կփոշմանի Գերմանիայի հասցեին վատ արտահայտվելու համար. Chatham House-ի թուրքագետ

Էրդողանը դեռ կփոշմանի Գերմանիայի հասցեին վատ արտահայտվելու համար. Chatham House-ի թուրքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին CNN-ի կայքում գրում է Chatham House-ի թուրքագետ Ֆադի Հակուրան:
Նրա խոսքով` եղածն անցյալում թողնելու եւ ամեն ինչ նորից սկսելու մասին Էրդողանի հույսերը, ամենայն հավանականությամբ, հօդս կցնդեն: Բազմաթիվ գերմանացիներ, անկախ իրենց անձնական քաղաքական հայացքներից, հակակրում են Թուրքիայի բացարձակապաշտ առաջնորդին. նրանք հազիվ թե մոռացած լինեն, թե ինչպես վերջինը նախորդ տարի Գերմանիայի պաշտոնյաներին համեմատեց նացիստների հետ: Ոչ էլ կմոռացվեն նրա հրահրող ակնարկները` ուղղված Գերմանիայում ապրող 3 միլիոն թուրքերին` նրանց հորդորելով չընտելանալ Գերմանիայի վարքուբարքին, հայտնում է News.am-ը:
Հեղինակի կարծիքով, հենց այս պատճառով էլ Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան հակաիսլամական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համար ճանապարհ բացվեց, եւ վերջինը 2017 թվականին հայտնվեց Բունդեսթագում: Գերմանիայի թուրքերը եւս բացարձակ տեսանկյուն չունեն Էրդողանի մասին: Ըստ որոշ լրագրողների` Էրդողանի գալը պետք է որ ուղեկցվի երկրով մեկ մի շարք ցույցերով:
Մինչդեռ թուրքագետը կարծում է, որ Գերմանիայի պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ Էրդողանի հետ միանշանակ կապեր խզելը Գերմանիայի շահերից չի բխում: Բեռլինը գնահատում է Թուրքիայի ջանքերը, որպեսզի դադարեցվեն հետագա պատերազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ շրջանում: Գերմանիան նաեւ խոշոր տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ. այն Թուրքիայի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է, որի` Թուրքիայում գործող 7500 ընկերությունները կորեւոր տեղ են զբաղեցնում 2017 թվականին միլիարդավոր դոլարների երկկողմ առեւտրում:
Այսպիսով` Գերմանիան կարծես այլ ելք չունի, քան Թուրքիայի հետ համագործակցելը, որպեսզի պաշտպանի իր առեւտրային շահերն ու զսպի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Այնումենայնիվ, Ֆադի Հակուրայի կարծիքով, Գերմանիան չի ցանկանա օգնության ձեռք մեկնել Թուրքիային` այժմյան տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Ոչ էլ կհանի իր դրած վետոն` թույլ տալով նորացնել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ 22 տարվա մաքսային միությունը:
Թուրքագետի կարծիքով` գերմանացիները չեն կարող մոռանալ Գերմանիայի հանդեպ Էրդողանի անբարյացակամ վերաբերմունքը, ինչպես նաեւ ձերբակալված գերմանացիների մի մասին ազատ չարձակելը: Էրդողանն էլ իր հերթին է դառնացած 2016 թվականին իր դեմ կատարված հեղաշրջման փորձի հանդեպ Գերմանիայի անտարբեր վերաբերմունքից:
Թուրքագետը գրում է, որ Թուրքիայում ողջունում էին անցյալ տարի Գերմանիայի հասցեին Էրդողանի հրապարակավ հնչեցրած սպառնալիքները: Սակայն նա մի օր կփոշմանի, որ այդպես վատաբանել է մի երկրի, որից այդքան շատ է կախված:
«Նա մի օր կհասկանա ամերիկացի դրամատուրգ Վիլսոն Միզների հետեւյալ խոսքերը. «Բարձունքի ճանապարհին մարդկանց լավ վերաբերվեք: Դուք դեռ նրանց կտեսնեք, երբ վայր իջնեք։ Սակայն արդեն ուշ կլինի», - գրում է թուրքագետը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search