Artsakhpress

Մշակույթ

«Մռակած» պետական կամերային երգչախումբը Ստեփանակերտում հանդես է եկել նոր ծրագրով (լուսանկարներ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախմբի «Happy day» համերգային նոր ծրագիրը:

«Մռակած» պետական կամերային երգչախումբը Ստեփանակերտում հանդես է եկել նոր ծրագրով (լուսանկարներ)

«Մռակած»   պետական  կամերային    երգչախումբը   Ստեփանակերտում   հանդես  է  եկել   նոր   ծրագրով (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին   հնչել  են   ժամանակակից  արտասահմանյան    երգահանների   ստեղծագործություններ: 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում «Մռակած»   պետական  կամերային    երգչախմբի գեղարվեստական ղեկավար և  խմբավար,  հանրապետության  արվեստի   վաստակավոր  գործիչ   Մարինե  Մեսրոպյանն  ասել  է, որ  երչախումբն  իր   գործունեությունն սկսել  է  2000  թվականից:
Նրա   խոսքով՝ իրենք   համերգային   ծրագրեր  են  իրականացրել Ռուսաստանի  Դաշնության   մայրաքաղաք  Մոսկվայում, իսկ     մրցույթներով  էլ  հանդես  են  եկել   արտասահմանյան  մի  շարք  երկրներում:
«Մեր  երգչախումբն   այս  անգամ     փորձել  է    հանդես  գալ     ամբողջովին  նոր   ծրագրով: Մենք  հանդիսատեսին    ներկայացել  ենք   նոր    ձևաչափով ու   նոր  ոճով:  Բեմի    վրա    մեր   երգչախումբն  իր    բոլոր   կատարումները   ցուցադրել   է   պարային    համապատասխան   շարժումներով:  Այս  կերպ   փորձում  ենք  «Մռակած»-ին  նոր   շունչ   հաղորդել»,-ասել է  Մ.  Մեսրոպյանը՝   տեղեկացնելով, որ    հատուկ  համերգի   համար  իրենք  Երևանից     հրավիրել  են «Բիթբոքս» երգարվեստի  մասնագետ, քանի  որ  իրենց  համերգի  բովանդակությանը     համապատասխանում է  այդ  ոճին:
ՀՀ    «Բիթբոքս»  ասոցացիայի    անդամ, Հայաստանի  չեմպիոն    Հայկ  Սնխչյանն  ասել է, որ   բիթբոքսը  ռիթմիկ նկարների (բիթերի) և մեղեդու՝ ձայնային ապարատի ու բերանի օրգանների միջոցով արտաբերման, ստեղծման և նմանակման արվեստ է։ Հաճախ բիթբոքս կատարումները ներառվում են հիփ-հոփ կատարումներում։
««Մռակած»   երգչախմբի  հետ  աշխատանքս    շատ   հաջող  է  ստացվել: Մեր  բիթբոքսը   հարմոնիկ  ներդաշնակում    է  երգչախմբին: Այս երգարվեստը   փորձելու  ենք  ավելի  զարգացնել    ու  մասսայականացնել Հայաստանում  և  Արցախում»,- ավելացրել  է  Հ.  Սնխչյանը:    
Համերգին  ներկա  էին  ԱՀ   կրթության, գիտության  և սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը, Ազգային   ժողովի    պատգամավորներ, արվեստասեր  հասարակություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search