Artsakhpress

Քաղաքական

Արցախում նոր կուսակցություն է հիմնադրվել

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը:

Արցախում նոր կուսակցություն է հիմնադրվել

Արցախում նոր կուսակցություն է հիմնադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Արամայիս Աղաբեկյանն ասաց, որ կուսակցության ստեղծման համար առաջին ոգևորող հանգամանքը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրավիճակի փոփոխությունն է: «Հիմա առկա է որոշակի քաղաքական հարթություն, որտեղ հնարավոր ենք համարում նաև երիտասարդական ավյունով լի, իրական քաղաքացիական հասարակության ստեղծման ջատագով մարդկանց ինքնադրսևորումը, ովքեր ունեն որոշակի քաղաքական հայացքներ:
Մեր նպատակը երիտասարդության նկատմամբ ունեցած որոշակի կարծրատիպերի վերացումն է, քանի որ երիտասարդության շրջանում ևս կա բավականին լուրջ զանգված, որը կարող է արժանապատվորեն ձեռնամուխ լինել երկրի կառավարման գործին»,- ասել է Ա. Աղաբեկյանը:
Նա ընդծել է, որ այս համագումարը լինելու է այն սկիզբը, որից հետո կուսակցությունը  ծրագրային որոշակի նախաձեռնություններով պարբերաբար հանդես է գալու՝ անմիջական շփում ունենալով նաև հանրության հետ:
Ա. Աղաբեկյանը ընդգծեց, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն այս պահին կուսակցության ծրագրում ամենավերջին տեղում են: «Մեր գերնպատակներից է Արցախի միացումը մայր Հայաստանին, որը մենք պատկերացնում ենք միմիայն իրավական հարթության մեջ և Հայաստանի ու Արցախի ձևական տարանջատումը վերացնելու տարբերակով»,- նշել է Ա. Աղաբեկյանը:
Համագումարի ընթացքում կուսակցության նախաձեռնող խմբի կողմից ներկայացվել է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը, որոնք հաստատվել են միաձայն: Բացի այդ ընտրվել են նաև կուսակցության կենտրոնական վարչության և վերահսկիչ հանձնաժողովի կազմերը:
Համագումարի ավարտից հետո տեղի է կունենա նաև կուսակցության կենտրոնական վարչության նիստ, որտեղ  կընտրվի կուսակցության ղեկավար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search