Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակացմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: