Artsakhpress

Հասարակական

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն Երևանում փորձուսուցում կանցնեն համալսարանի արդիականացված ուսումնագիտական կենտրոնում

Հոկտեմբերի 1-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Երևանի ներկայացչության հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում կմեկնարկի ուսանողների փորձուսուցման առաջին փուլը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն Երևանում փորձուսուցում կանցնեն համալսարանի արդիականացված ուսումնագիտական կենտրոնում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն Երևանում փորձուսուցում կանցնեն համալսարանի արդիականացված ուսումնագիտական  կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Շուշիի տեխնոլոգիական համալսարանից, ներկայացուցչությունը համալրվել է կրթության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ ուսանողների փորձուսուցմն արդյունավետ կազմակերպելու համար:
Ուսումնագիտական կենտրոնն, որն արդիականացվել է եվրոպական չափանիշներով, ապահովված է հարմարավետ լսարաններով, ինչպես նաև 20 տեղանոց հանրակացարանով, ինչը հնարավորություն կտա ուսանողներին Երևանում փորձուսուցում անցնելու ընթացքում մնալ և սովորել նույն համալիրում:
Բացի այդ, կենտրոնն հնարավորություն կընձեռնի նաև Արցախի ավագ դպրոցների աշակերտներին՝ միջոցառումների իրականացման համար օգտվելու առկա հնարավորություններից:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search