Artsakhpress

Մշակույթ

Ազնավուրի արցախյան այցի հիշարժան դրվագները. ի հիշատակ մեծ շանսոնյեի՝ Ստեփանակերտում տեղի կունենա մոմավառություն

Կատարվել է իմ տարիների երազանքը` այցելությունը Արցախ:

Ազնավուրի արցախյան այցի հիշարժան դրվագները. ի հիշատակ մեծ շանսոնյեի՝ Ստեփանակերտում տեղի կունենա մոմավառություն

Ազնավուրի արցախյան այցի հիշարժան դրվագները. ի հիշատակ մեծ շանսոնյեի՝ Ստեփանակերտում տեղի կունենա մոմավառություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս խոսքերն է ասել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 2009թ.-ի մայիսի 17-ին՝ «Քեզ համար Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախ կատարած այցի ժամանակ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմելով Ազնավուրի արցախյան այցի մասին՝ այդ տարիներին ԱՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լեռնիկ Հակոբյանն ասել է, որ աշխարհահռչակ շանսոնյեն Ստեփանակերտում անձամբ է կտրել իր անունը կրող մշակույթի նորակառույց կենտրոնի բացման կարմիր ժապավենը:
«Ազնավուրի այցը Արցախ մեծ խանդավառություն էր առաջացրել: Մենք մեր հերթին ամեն ինչ անում էինք նրան բարձր մակարդակով ընդունելու համար: Հիշում եմ՝ նա ևս շատ ոգևորված էր: Այցի ընթացքում հայությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը նրան պարգևատրել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Ապա այցելություն է եղել Գանձասար, որտեղ մեծ շանսոնյեն մոմ է վառել»,- հիշել է Լ. Հակոբյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այցի ընթացքում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համերգային ծրագրով հանդես են եկել նրա քույրն ու դուստրը՝ Աիդա և Սեդա Ազնավուրյանները: Համերգին ներկա էր նաև Շառլ Ազնավուրը: «Չնայած բոլորն էին սպասում նրա երգին, բայց, ցավոք, առողջությունը դա թույլ չտվեց: Նա սրտագին ողջունեց հանդիսատեսին և ասաց, որ շատ հպարտ է Արցախում առաջին անգամ գտնվելու համար և կաղոթի, որ վերջինը չլինի»,- նշել է Հակոբյանը:
Իսկ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, համաշխարհային մշակույթի անվանի գործչի մահը անվանելով մեծ կորուստ, հատկապես ընդգծել է նրա՝ հայկական արմատներին մինչև վերջ անմնացորդ նվիրվածությունը:
«Նրա վաստակը երգարվեստի բնագավառում անուրանալի է: Նա մեծանուն հայ է, ով բազում թելերով կապված էր իր հայրենիքին: Հարկ է հիշել 1998 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի գործունեությունը և նրա կողմից իրականացված բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղվել են մեր հայրենիքում տարբեր խնդիրների լուծմանը: Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, մեր ժողովրդին՝ մեծ հայորդու կորստի կապակցությամբ»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:
Նշենք, որ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին՝ վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Ստեփանակերտի՝ նրա անունը կրող մշակույթի տան բակում տեղի կունենա մոմավառություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Search