Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում կկազմակերպվի Բերքի տոն

ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի Բերքի տոն:

Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում կկազմակերպվի Բերքի տոն

Հոկտեմբերի   14-ին    Ստեփանակերտում  կկազմակերպվի  Բերքի  տոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ  Դանիելյանն  ասել  է, որ   անցկացվելիք  Բերքի տոնին  մասնակցելու համար իրենք  ստացել են 1200 հայտ:
Նրա  խոսքով՝   մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում և հարակից փողոցներում կտեղադրվի  շուրջ  600 տաղավար, որտեղ մարդիկ կներկայացնեն իրենց գյուղատնտեսական արտադրանքը:
«Այս տարվա Բերքի  տոնին  նախատեսում ենք հանրապետության բոլոր շրջանները ներկայացնող շուրջ 170 համայնքների  մասնակցությունը:  Տոնին   կմասնակցեն   նաև   շուրջ    30 տնտեսավարող սուբյեկտներ  ևս: Մենք միջոցառման մասնակիցներին հորդորելու ենք իրենց արտադրանքը վաճառել հնարավորինս մատչելի գներով՝  հաշվի առնելով այն հանգամանքը,  որ  նրանց  ճանապարհի  ծախսերի համար անվճար   տրամադրվելու է  անհրաժեշտ վառելիք: Բայց  գյուղմթերք արտադրողին  մենք չենք կարող  գին  պարտադրել»,-ավելացրել  է  Ա.  Դանիելյանը:
Խոսելով  տոնին  կազմակերպվող     մշակութային  միջոցառումների  մասին՝  մեր  զրուցակիցն  ասել է, որ  նախատեսված  է   հագեցած  համերգային ծրագիր:    Յուրաքանչյուր շրջան հանդես  է  գալու     իր մշակութային ծրագրով.  լավագույն  շրջանն  ու  համայնքը  կխրախուսվեն  գյուղնախարարության  կողմից:
Ըստ  Ա.  Դանիելյանի՝  այս  տարվա   Բերքի  տոնի  ծրագիրը նախորդներից    տարբերվելու է  նրանով, որ    այն  ավելի հագեցած, ընդգրկուն     և   աննախադեպ է  լինելու: 
 
 
 
 
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search