Artsakhpress

Սփյուռք

Կանադահայ նկարչի գողացված նկարներից 19-ը գտնվել է

Քվեբեկի ոստիկանությունը վերադարձրել է հանրաճանաչ կանադահայ նկարիչ Արմանդ Թաթոսյանի նկարներից 19-ը, որոնք գողացել էին ավելի քան 10 տարի առաջ:

Կանադահայ նկարչի գողացված նկարներից 19-ը գտնվել է

Կանադահայ նկարչի գողացված նկարներից 19-ը գտնվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է news.am-ն:
Երբ Արմանդ Թաթոսյանի քույրը` Մերի Թաթոսյանը, նկատել է իր եղբոր նկարներից մեկը է Kijiji գովազդային-առեւտրային կայքում, եւ անակնկալի է եկել, քանի որ այդ նկարը 10 տարուց ավելի էր, ինչ գողացել էին:Նկարը վաճառքի էր դրված մոտ $2000 ԱՄՆ դոլարով, ինչը նշանակալիորեն ցածր է նկարչի կտավների միջին արժեքից:
Նկարիչ Արմանդ Թաթոսյանը մահացել է 2012 թվականին: Նրա քույրը` Մերի Թաթոսյանը, As It Happens-ի հետ զրույցում նշել է, որ նկարների հայտնաբերումը մեծ նվեր էր իրենց ընտանիքի համար: Նա նշել է, որ եղբոր նկարներից մոտ 60-ը գողացել էին, որոնցից այժմ 19-ը գտնվում է ոստիկանությունում: Դրանք Թաթոսյանների ընտանեկան հավաքածուից էին, եւ դրանց թվում էին Արմանդ Թաթոսյանի հոր եւ պապերի նկարները, որոնք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո ընտանիքն իր հետ էր բերել Կանադա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ (լուսանկարներ)

Search