Artsakhpress

Միջազգային

Էրդողանը Գերմանիայում չհասավ իր ուզածին. Bloomberg-ի խմբագիր

Մինչև անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գերմանիա վերլուծաբանները ենթադրում էին, որ նրա հիմնական առաջնահերթությունը Անգելա Մերկելին հանգստացնելն էր: Փոխարենը Էրդողանն առիթն օգտագործեց` ցույց տալով, թե ինչու նա դրա կարիքը չունի:

Էրդողանը Գերմանիայում չհասավ իր ուզածին. Bloomberg-ի խմբագիր

Էրդողանը Գերմանիայում չհասավ իր ուզածին. Bloomberg-ի խմբագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրված է Bloomberg Quint-ի խմբագիրներից Բոբի Գոշը, հայտնում է News.am-ը:  
Խմբագրականում նշվում է, որ Էրդողանը չհասավ այն ամենին, ինչ ուզում էր. օրինակ` թուրքերին առանց վիզա Եվրոպա մուտք գործելու թույլտվություն չխոստացան, իսկ ԵՄ-ի հետ ավելի ընդարձակ մաքսային համաձայնության հեռանկարները չեն ավելացել: Սակայն Գերմանիայի կանցլերն իր հյուրին պետական մակարդակով պատշաճ ընդունելություն կազմակերպեց և հոգաց այն մասին, որ վերջինը տուն վերադառնա խորհրդանշական և դիվանագիտական արժեք ունեցող մի շարք նվերներով:
Այս ամենի դիմաց, ըստ խմբագրի, Էրդողանը Մերքելին գրեթե ոչինչ չտվեց: Նա հիմնականում արհամարհեց Մերքելի մտահոգությունները` կապված Թուրքիայում մարդու իրավունքների եվ ժողովրդավարության վիճակի հետ, եվ փոխարենը մեղադրեց Գերմանիային լրտեսների եվ ահաբեկիչների թաքցնելու մեջ: Նա ներողություն չխնդրեց նախինում Մերքելին «նացիստական միջոցներ» ձեռնարկելու մեջ մեղադրելու համար: Երբ Մերքելը քննադատությամբ էր հանդես գալիս Էրդողանի տնտեսական քաղաքականության հասցեին, ապա դա չէր հրապարակվում, և Էրդողանն այդ առումով, կարծես, փոփոխություններ չի խոստացել:
Հեղինակի կարծիքով` արդյունքում Մերկելի համար ոչ ձեռնտու իրավիճակ է ստեղծվել. որքան էլ որ Էրդողանը Գերմանիայի օգնության կարիքն ունի, հատկապես երբ ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները լարվել են, միեվնույնն է, Մերկելը Էրդողանի դեմ լուրջ լծակներ չունի: Գերմանիային անհրաժեշտ է, որ Թուրքիան հարգի ԵՄ-ի հետ համաձայնագիրը և կանխի Սիրիայից եվ Արևելքից փախստականների հոսքը դեպի Եվրոպա:
Գոշը գրում է, որ Արևմուտքի մյուս առաջնորդների պես Մերկելը նույնպես հույսը դնում է Էրդողանի վրա, որպեսզի պահպանվի Սիրիայում Իդլիբի սահմանագիծը, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել են այն բուֆերային գոտի դարձնել` նախագահ Ասադին հավատարիմ ուժերի կողմից խաղաղ բնակիչների ջարդը կանխելու նպատակով: Այս առաջնահերթություններն ամենից վեր են և Մերկելին թույլ չեն տալիս ճնշման միջոցով տնտեսական բարեփոխումներ իրականացնել Թուրքիայում, նույնիսկ չնայած որ Գերմանիան Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է:
Ուստիև, Գոշի խոսքով, Մերկելը միայն կարող էր թեթև կշտամբանք հնչեցնել նախորդ ուրբաթ նրանց համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Խոսելով երկրների ընդհանուր ռազմավարական շահերից` կանցլերը նկատել է, որ երկուսը միանգամայն տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ազատ, ժողավրդավարական բաց հասարակությունը:
Գերմանիայի նախագահ Ֆրենկ-Վալտեր Շտայնմայերը մի փոքր ավելի առաջ գնաց. Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ նա իր մտահոգությունն արտահայտեց թուրք լրագրողների, առեվտրային միության կողմնակիցների, փաստաբանների, մտավորականների եվ քաղաքական գործիչների մասին, որոնք շարունակում են մնալ ճաղերի հետևում:
Էրդողանն արհամարհեց դա և փոխարենն ինքն անցավ հանդիմանելու: Խմբագրի խոսքով` նա բողոքեց, որ Գերմանիան թաքցնում է հազարավոր քուրդ անջատողականների, ինչպես նաև Գյուլենական շարժման անդամների, որոնց նա մեղադրում է 2016 թվականին իր դեմ կատարված հեղաշրջման փորձի մեջ: Ասուլիսի ժամանակ նա առաջարկել է, որ Մերկելի կառավարությունը արտահանձնի լրագրող Քան Դունդարին, որը, իր ասելով, լրտես է:
Թուրքիայում Դունդարը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Սիրիայում ռազմամթերքի տեղակայման մասին գրելու համար: Էրդողանն ասել է, որ Դունդարի անունն այն մարդկանց ցուցակում է, որոնց Գերմանիան պետք է արտահանձնի Թուրքիային, որպեսզի երկու երկրներում խաղաղություն և անվտանգություն հաստատվի: Սակայն դա, Գոշի համոզմամբ, Էրդողանի հերթական ցանկությունն է, որը Մերկելը դժվար թե կատարի: Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը շատ ավելին ստացավ, քան տվեց:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search