Artsakhpress

Մշակույթ

Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտներն Արցախին նվիրված համերգներ են ունեցել Լիտվայի քաղաքներում

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Ալգիս Կաշետայի հրավերով գտնվում էին Լիտվայում։

Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտներն Արցախին նվիրված համերգներ են ունեցել Լիտվայի քաղաքներում

Սայաթ-Նովայի անվան քոլեջի երաժիշտներն Արցախին նվիրված համերգներ են ունեցել Լիտվայի քաղաքներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ին Վարենա քաղաքում ամենամյա սնկի փառատոնի շրջանակներում արցախցի երաժիշտները կատարել են հայկական աշուղական-ժողովրդական երգարվեստի և արցախյան ֆոլկլորի գործեր, որոնք ջերմ ընդունելության են արժանացել հանդիսատեսի կողմից։
Հոկտեմբերի 1-ին Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները լիտվական Յոնիշկիս քաղաքում մասնակցել են տեղի հայ գործարար Վարդգես Հովսեփյանի նախաձեռնությամբ Յոնիշկիսի Պատմության և մշակույթի թանգարանում (պատմական հրեական Կարմիր սինագոգում) բացված Արցախին նվիրված «Կյանքն Արցախում» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսին:
Միջոցառմանը ներկա էին նաև Յոնիշկիսի քաղաքապետ Գեդիմինաս Չեպուլիսը, փոխքաղաքապետ Վայդա Ալեկնավիչիենեն, Լիտվայի Սեյմասի պատգամավոր, Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Վիտալիյուս Գայլուսը, քաղաքապետարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկաները ծանոթացել են Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը, արվեստին ու ավանդույթներին: Միջոցառմանը ցուցադրվել է լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:
Յոնիշկիսի փոխքաղաքապետ Վ. Ալեկնավիչիենեն նշել է, որ իրենց համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նման միջոցառման անցկացումը, քանի որ հնարավորություն է ստեղծվել առավել մոտիկից ծանոթանալ հայկական պատմությանն ու մշակույթին։ Իսկ Արցախ-Լիտվա բարեկամների շրջանակի անդամ Վ. Գայլուսը իր խոսքում ուրախություն հայտնելով նշեց, որ ֆոտո և վիդեո նյութերի միջոցով իրենք տեսան Արցախում կյանքի առաջընթացը: Նա համոզմունք հայտնեց, որ լավ ծանոթ լինելով արցախցիների պատմությանն ու մշակույթին, վստահ է, որ արցախցին պահելու և շարունակելու է շենացնել իր հողը, իր հայրենիքը, քանի որ նա է այդ երկրի՝ Արցախի իրական տերը։
Միջոցառումը եզրափակվել է հայ երաժիշտների կողմից արցախյան ժողովրդական կատարումների ընդգրկող երաժշտական ծրագրով։
Հոկտեմբերի 2-ին Կաունասի ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում Արցախից ժամանած երաժիշտները նախ ներկայացրել են երաժշտական գործիքները, և դրանց պատրաստման ու օգտագործման եղանակները։ Միջոցառումից առաջ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են ֆրանսահայ մեծանուն երաժիշտ, շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։
Շուրջ մեկ ժամ տևած համերգի ընթացքում հնչել են Սայաթ-Նովայի, Գուսան Աշոտի, Վլադիլեն Բալյանի և այլ հեղինակների գործեր:
Նշենք, որ Վարենա քաղաքում տեղի ունեցած ամենամյա սնկի փառատոնի հրավիրված էր նաև Դիլիջան համայնքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ: Սեպտեմբերի 28-ին Վարենայի քաղաքապետարանում քաղաքապետ Ալգիս Կաշետան և Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ստորագրել են Վարենայի և Դիլիջանի միջև համագործակցություն և բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին արձանագրություն: Սեպտեմբերի 29-ին Դիլիջանի քաղաքապետը մասնակցել է Վարենա քաղաքի ամենամյա տոնին՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ ողջունելով հյուրերին։ Դեսպանը նշել է, որ անցյալ տարվա փառատոնին խոսք էր տվել, որ տարվա ընթացքում Վարենան Հայաստանի քաղաքներից մեկի հետ բարեկամություն կհաստատի, և որ ինքն ուրախ է, որ տրված խոստումը պահպանել է։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search