«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն ավարտվեց «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցում, որտեղ հյուրընկալվել էին Ստեփանակերտի «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոն հաճախող սահմանափակ կարողություններով անձինք: