Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրման արարողություն:
Նախագահի նստավայրում Ուսուցչի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության նախագահն անգնահատելի է համարել ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, կրթության, ազգային արժեքների եւ ավանդույթների պահպանման գործում՝ որպես պետականաշինության գործընթացի կարեւոր հիմնասյուներից մեկը: