Artsakhpress

Սփյուռք

Ֆրանսիական դրոշ ու ծաղկեպսակ՝ հայկական եռագույնով. հրաժեշտ «100%–ով ֆրանսիացի և 100%-ով հայ» Ազնավուրին

Փարիզի պատմական՝ Հաշմանդամների տան բակից Շառլ Ազնավուրի աճյունը դուրս բերվեց սիրո լեգենդար երգչի հայտնի «Emmenez-moi» («Տարեք ինձ») երգի դաշնամուրային կենդանի կատարման ներքո:

Ֆրանսիական դրոշ ու ծաղկեպսակ՝ հայկական եռագույնով. հրաժեշտ «100%–ով ֆրանսիացի և 100%-ով հայ» Ազնավուրին

Ֆրանսիական դրոշ ու ծաղկեպսակ՝ հայկական եռագույնով. հրաժեշտ «100%–ով ֆրանսիացի և 100%-ով հայ» Ազնավուրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շանսոնյեին հրաժեշտ տվեցին այն ոգով, որով ինքն էր իրեն բնութագրում՝ «հարյուր տոկոսով ֆրանսիացի և հարյուր տոկոսով հայ».  դագաղը ծածկված էր Ֆրանսիայի դրոշով, որի հետևից տանում էին հայկական եռագույնի գույներով պատրաստված ծաղկեպսակ,-գրում է News.am-ը։
Հրաժեշտի ազգային արարողությունը սկսվել էր ՀՀ և Ֆրանսիայի ազգային օրհներգերով: Ազնավուրի մարմինը բակ էին հանել դուդուկի հնչյունների ներքո՝ «Դլե Յաման» երգի ուղեկցությամբ։
Ավելի քան 2000 մարդ էր հավաքվել հուշահամալիրի բակում՝ լեգենդին հրաժեշտ տալու համար։ Հրավիրվածների ցանկում էին երգչուհիներ Միրեյ Մատիեն, Զազը, դերասան Ժան Պոլ Բելմոնդոն, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը։
Հրաժեշտի արարողությանը մասնակցում էին Ազնավուրի ընտանիքի անդամները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, Ամենայն Հայոց գարեգին Բ կաթողիկոսը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդը,  Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։  Փարիզում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու իր կինը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Search