Artsakhpress

Հասարակական

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Բարսելոնայում 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, երգչուհին սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: 
Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե ծնվել է 1933 թվականի ապրիլի 12-ին: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։
1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից:
2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն երկու անգամ Արցախ է այցելել. 2013թ. հունիսի սկզբին եւ 2014թ.-ի հոկտեմբերի կեսին՝ չընկրկելով Ադրբեջանի ղեկավարության հիստերիկ ջղաձգություններից ու Իսպանիայի ԱԳՆ հղվող նոտաներից: Կաբալյեն այցելել է Գանձասար եւ Շուշի, ծանոթացել հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, եւ Արցախի նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ: «Ես այստեղ եմ որպես երգչուհի: Բացի դրանից, ես ներկայացնում եմ Միավորված ազգերի կազմակերպությունը: Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը,- Ստեփանակերտում ասել է երգչուհին, - այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը: Ես քրիստոնյա եմ ոտքից մինչեւ գլուխ»: Նա 2013թ.-ի հունիսի 6-ին համերգ էր ունեցել Ստեփանակերտում, իսկ նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search