Artsakhpress

Ռազմական

ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային պարապմունքներ

Պաշտպանության բանակում ուսումնական փուլի մեկնարկի հանդիսավոր միջոցառումներից անմիջապես հետո ստորաբաժանումներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային պարապմունքներ

ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային պարապմունքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Ջոկ, դասակ, վաշտ և գումարտակ օղակներում ըստ հերթականության ստորաբաժանումները բերվել են մարտական պարաստականության բարձր աստիճանների: Հրամանատարական կազմը դետալ առ դետալ վերահսկել է անձնակազմի գործողությունները և նկատված թերությունները վերացրել տեղում, արդյունքում` բոլոր զինծառայողները գործողությունները կատարել են  ներդաշնակ, հստակ  և պահանջված մակարդակով:
Նոր ուսումնական փուլին զինծառայողները պատրաստվել էին նախապես և,  չհաշված նկատված փոքրիկ թերացումներն ու բացթողումները, նրանք իրենց գործողությունները կատարում էին հստակորեն` քաջ գիտակցելով, որ հարաբերական անդորրը ստիպում է լինել առավելագույնս զգոն ու պատրաստ: Այդ իսկ գիտակցումով տղաները վճռականորեն սահմանված հերթականությամբ կատարում էին մարտավարաշարային պարապմունքների բոլոր փուլերը:
Ուսումնական բոլոր գործընթացներին զուգահեռ մասնավորապես կարևորվում է նաև ստորաբաժանումների գործողություններին նոր համալրած անձնակազմի ներդաշնակման հարցը: Վաշտի հրամանատար, կապիտան Մեսրոպ Վարդանյանի համոզմամբ` նորեկները շարքերը համալրել են անհրաժեշտ պատրաստվածությամբ և մնում է պարզապես ուղղորդել նրանց` անհատական իմացությունները կոլեկտիվում առավել արդյունավետ օգտագործելու առումով:       
Ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների ավարտին Պաշտպանության բանակի բոլոր զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների, ինչի արդյունքում արձանագրվել է, որ Պաշտպանության բանակը մարտունակ է և պատրաստ՝ իրավիճակի ցանկացած զարգացման պայմաններում արագ և օպերատիվ հակազդելու հակառակորդի հավանական գործողություններին:
 
Հարություն Մկրտչյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search