Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում տեղադրված «Հավերժություն» քանդակի մոտ այսօր տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն:

Ստեփանակերտում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն

Ստեփանակերտում  տեղի  է ունեցել  Շառլ  Ազնավուրի  հիշատակին  նվիրված  արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Միջոցառմանը   ներկա     էին  ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանը, ԱՀ   Ազգային   ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը,    Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր-Սահակ վարդապետ Շաքարյանը, պաշտոնատար  այլ  անձինք,  ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր, արվեստասեր   հասարակության  ներկայացուցիչներ,  ովքեր    ծաղիկներ  են   խոնարհել   «Հավերժություն»   քանդակի  շուրջ:
Որից  հետո  Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր-Սահակ վարդապետ Շաքարյանը   կատարել  է   հոգեհանգստյան  կարգ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ   Ղուլյանն  ասել է, որ   այս   օրերին  հայ  ժողովուրդը  վերապրել է    ազգային   հպարտության  վեհ  զգացում:
«Շառլ  Ազնավուրը  հաղթահարելով  բոլոր   դժվարություններն  ու  մարտահրավերները, իր երաժշտական  արվեստով,  մարդկային նկարագրով   կարողացել   է  հասնել  արվեստի   բարձունքների  և    դառնալ  համայն  մարդկության  սիրելին: Մեծ  շանսոնյեն    հայ  ժողովրդի  համար եղել է    ազգային    հպարտություն: Այսուհետ  ևս Շառլ  Ազնավուրի  թողած    հարուստ   ժառանգությամբ  կրթվելու   և    դաստիարակվելու    են  շատ  սերունդներ»,-մասնավորապես  ասել է  Ա.  Ղուլյանը:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության   հարցերի  և  զբոսաշրջության    նախարար  Լեռնիկ   Հովհաննիսյանի   խոսքով՝  Շառլ  Ազնավուրն    այն  եզակի  հայ   արվեստագետներից  է,   ով  պատկանում  է   համայն  մարդկությանը: 
«Պատահական  չէ  այն     հանգամանքը, որ     Ստեփանակերտում   Շառլ  Ազնավուրի   անվամբ   բացվել  է  մշակույթի   կենտրոն:   Այսօր  էլ    խորհրդանշական  է, որ  մենք  Շառլ  Ազնավուրի   հրաժեշտի  արարողությունը  կազմակերպում  ենք   հայ-ֆրանսիական  բարեկամության պուրակում: Արցախցիները  պատիվ  են  ունեցել   Ստեփանակերտում  հանդիպելու    համաշխարհային   լեգենդի  հետ»,-ավելացրել  է  Լ.  Հովհաննիսյանը:  
Նշենք,  որ  աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավի իր տանը: Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝  հոկտեմբերի  6-ին,  Արցախում և  Հայաստանում   հայտարարվել  է   սգո օր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search