Artsakhpress

Սփյուռք

Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի հիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրվել

ԱՄՆ Կոլորադոյի Սենթենիալ համայնքում սեպտեմբերի 29-ին բացվեց Սարդարապատ հայկական մայրուղու (Sardarapat Armenian Memorial Highway) ցուցանակի բացումը:

Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի հիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրվել

Կոլորադոյում Սարդարապատի հերոսամարտի հիշատակին մայրուղում ցուցանակներ են տեղադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացմանը ներկա էին մի քանի տասնյակ պաշտոնյաներ, ամերիկահայ առաջնորդներ եւ համայնքային ակտիվիստներ: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» թերթը:
Որոշումն ընդունվելուց հետո ցուցանակների պատրաստումը ֆինանսավորել է Կոլորադոյի ամենահին ամերիկահայ կազմակերպությունը` Կոլորադոյի հայերը (AOC):
Բացման արարողության սկզբում բացման աղոթք է հնչեցրել Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու սրբազան հայր Արսեն Քասսաբյանը, ապա ելույթով է հանդես եկել կոգրեսական Մայք Քոֆմանը, սենատոր Դոմինիկ Մորենոն, նահանգի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Քոուլ Ուիստը, Սենթենիալ համայնքի խորհրդի անդամ Մայք Սուդերլանդը, Ամերիկայի հայ դատի արեւմտյան տարածաշրջանի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը եւ Կոլորադոյի հայեր կազմակերպության խորհրդի նախագահ Սոնա Հեդեշյանը: Միջոցառման ավարտին երգվել է Սարդարապատի երգը:
Ներկայացուցիչների պալատից Քոուլ Ուիստն իր ելույթում ասել է, որ Սարդարապատի հերոսամարտն անհավանական պայքար էր, որով ճամփա հարթվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման համար:
«Սա համընդհանուր ոգեշնչման աղբյուր է մարդու իրավունքների համար: Այն բոլորին հիշեցնում է մարդկային պայքարի եւ ոգու ուժի մասին, երբ նայում ենք իրար եւ դրանով իսկ ուժեղանում», - ասել է Ուիստը:
Նա նաեւ խոսել է իր կնոջ մասին, ում ընտանիքի անդամները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ:
Կոնգրեսական Մայք Քոֆմանը հույս է հայտնել, որ ցուցանակը մարդկանց մեջ հետաքրքրություն կառաջացնի Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Հունիսի վերջին սպասվող անոմալ շոգը կարող է սպանել հազարավոր մարդկանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Հայտնի է հերթական ՏԻՄ ընտրությունների օրը

Search