Artsakhpress

Հասարակական

ԱՀ ԿԳՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջև վերաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունն ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն այսօր վերաստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սահմանելով կողմերի գործընկերության բովանդակությունն ու շրջանակն առաջիկա տաս տարիների համար։

ԱՀ ԿԳՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջև վերաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԱՀ  ԿԳՍ  նախարարության  և  «Դասավանդի՛ր, Հայաստան»  հիմնադրամի   միջև   վերաստորագրվել  է   փոխըմբռնման   հուշագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  հուշագիրը ստորագրել  են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար   Նարինե Աղաբալյանը  և   «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։
Խոսելով    հուշագրի  մասին՝  Լ. Հովհաննիսյանն  ասել  է, որ   այն  ուղղված է հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ և բանիմաց կադրերի ներգրավմանը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության ու կուտակված միջազգային փորձի կիրառման հասանելիությանը։
«Արցախը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, մենք արդեն չորրոդ տարին է, ինչ մասնագետներ ենք գործուղում Հայաստանի տարբեր մարզեր, բայց մուտքն  Արցախ առանձնակի ենք կարևորում։  ԿԳՍ  նախարարության և հիմնադրամի համագործակցության նպատակն է շարունակել համատեղել ջանքերը հանրակրթության բնագավառում երիտասարդ մասնագետների ներգրավման և աշակերտներին որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ: Լիահույս եմ, որ ներդրած համատեղ ջանքերը մոտ ապագայում տեսանելի արդյունքներ կարձանագրեն»,- ավելացրել   է  Լ. Հովաննիսյանը:
Ըստ   Ն.  Աղաբալյանի՝   արդեն երկրորդ տարին է, ինչ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի  մասնակիցներն ապրում և դասավանդում  են Արցախի տարբեր գյուղերում։
«Նախորդ տարվա չորս մասնակցին այս տարի միացան ևս տասներեքը։ Հայտնի է, որ Արցախի հեռավոր գյուղերում կա մասնագետների կարիք, որը լրացնելու ուղղությամբ նախարարությունն ակտիվ ջանքեր է գործադրում, և այդ առումով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հանդիսանում է առաջնային գործընկեր, քանզի ոչ միայն ապահովում է երիտասարդ առաջադեմ մասնագետների ներգրավումը, այլև այս մասնագետների միջոցով Արցախի հեռավոր շրջանների աշակերտներին հաղորդակից  է դարձնում դասավանդման առավել առաջադեմ և երախայակենտրոն փորձին: Նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում հայտնաբերվել են ամենակարիքավոր դպրոցները, որտեղ արդեն գործուղվել են մասնագետներ:  Շարունակական աշխատանքի շնորհիվ տարեցտարի այդ թիվը կմեծանա, ինչի արդյունքում ավելի շատ աշակերտ ներգրավված կլինի ծրագրի աշխատանքներում»,-մասնավորապես  ասել է  նախարարը:
Նախարարը  նշել  է  նաև, որ  «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս Արցախի   դպրոցները համալրել նոր սերնդի ուսուցիչներով, ովքեր կարողանում են փոփոխություն մտցնել ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև համայնքային կյանքում:
Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն Թենի Ավագյանը, հիմնադրամի  Արցախի տարածաշրջանի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, ԱՀ  ԿԳՍ  նախարարության   ներկայացուցիչներ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search