Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղի է ունեցել ուսուցիչների մեծարման երեկո (լուսանկարներ)

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ուսուցիչների մեծարման երեկո:

Ստեփանակերտում տեղի է ունեցել ուսուցիչների մեծարման երեկո (լուսանկարներ)

Ստեփանակերտում   տեղի  է ունեցել  ուսուցիչների   մեծարման  երեկո  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել    ԱՀ  ԿԳՍ  նախարար    Նարինե  Աղաբալյանը:
Նա  ասել  է, որ    տոնական  միջոցառումը  նախատեսված  էր  կազմակերպել     հոկտեմբերի   5-ին՝  ուսուցչի  օրը: Ցավալիորեն    հայազգի   մեծանուն   Շառլ  Ազնավուրի  մահվան  պատճառով  այն   հետաձգվել  է:
«Այսօր  մեր   երախտիքի   խոսքն  ենք   հղում  մեր  ուսուցիչներին: Մարդկանց, որոնց  դերն  անգնահատելի  է   սերունդների  կրթության   ու դաստիարակության  գործում, յուրաքանչյուր  երեխայի  բնատուր  և  մտավոր    կարողությունները, շնորհը, տաղանդը  բացահայտելու  և  զարգացնելու    անհատականություն   ձևավորելու  մեջ:  Լավագույն  վկայությունն  այն  է, որ  մեր    ուսուցիչները  կրթել  են  այնպիսի   սերունդ, որոնք   արցախյան  պատերազմում  հաղթանակ  են  կերտել,  այսօր  էլ  նրանք    պետականաշինության   գործում  իրենց  ավանդն  են    բերում: Այսօր  ուսուցչի  դերը  փոխվել  է: Նա  պետք  է  լինի    աշակերտի կայացման  ճանապարհի խորհրդատուն    և  օգնականը: Մենք   պետք  է  նաև ստեղծենք  այնպիսի   պայմաններ, որ  գյուղում  ապրող  աշակերտների  թիվն  ավելանա,  և  նրանք  զրկված  չլինեն    որակյալ   կրթություն  ստանալուց: Պիտի  կարողանանաք   լրացուցիչ  միջոցներ    ներդնել     ուսուցչի  աշխատանքն ըստ  արժանվույն  գնահատելու  և  նրա   հեղինակությունը  բարձր   պահելու  համար:  Կրթության  ոլորտի   խնդիրները  միշտ  էլ  եղել  են     իշխանությունների     ուշադրության  կենտրոնում:  Վերջին   7  տարիներին  Արցախում  շուրջ  100  դպրոց  և   նախադպրոցական  հաստատություն  է     հիմքից  կառուցվել  կամ  նորոգվել, հազարավոր  երեխաների   համար   ապահովվել  են    ժամանակակից  պայմաններ»,- մասնավորապես   ասել   է Ն. Աղաբալյանը:
Այս  տարվանից  մանկավարժների   շարքը  համալրած   Ստեփանակերտի  Անդրեյ Սախարովի անվան N 8 ավագ դպրոցի   հայոց  լեզվի  և  գրականության   ուսուցչուհի  Էմմա  Պողոսյանն   ասել  է,  որ Արցախում     աշակերտների    մեջ  հայրենասիրություն  դաստիարակելը  ողջ  մանկավարժների  աշխատանքի  հիմքն  է:
«Պետք  է  ունենաք     դժվարությունները  հաղթահարելու    անսասան  հաստատակամություն: Աշակերտների  գիտակցությանը  հասցնենք  այն  գաղափարը, որ    կան  վսեմ  նպատակներ, որին  պետք   է   ձգտեն  հասնել»,-նշել  է   Է.  Պողոսյանը:
Երեկոյին    ելույթներով  հանդես  են  եկել  նաև   Արցախի  տարբեր   շրջաններից   ուսուցիչներ  և  աշակերտներ:
Միջոցառմանը  երգերով, պարերով  և    ժողգործիքների  կատարումներով  նաև  հանդես  են  եկել   մշակութային    կենտրոնների  սաները  և  անհատ    կատարողները:
Տոնական   միջոցառմանը   ԱՀ  ԿԳՍ   նախարարությունն  Արցախի   կրթության  ոլորտում  երկարամյա   բեղմնավոր   գործունեության  և  մեծ   վաստակի  համար    մի  շարք     ուսուցիչների     է    հանձնել    շնորհակալագրեր   և  դրամական    պարգևներ, իսկ   ներկաներին՝  ծաղիկներ: 
Միջոցառմանը  ներկա   էին  ԱՀ   նախագահ   Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի   նախագահ  Աշոտ  Ղուլյանը,  ԱՀ  պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պաշտոնատար  այլ  անձինք, Արցախի  տարբեր   շրջանների  թոշակառու  և  երիտասարդ  ուսուցիչներ,  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական  հիմնադրամի  Արցախում  դասավանդող   մանկավարժներ  և  այլք:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search