Artsakhpress

Սփյուռք

Մասաչուսեթսի հայկական եկեղեցում կկազմակերպվի հայկական տոնավաճառ

Հոկտեմբերի 13-ին Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքում կբացվի Հայկական բարեգործական տոնավաճառ։

Մասաչուսեթսի հայկական եկեղեցում կկազմակերպվի հայկական տոնավաճառ

Մասաչուսեթսի հայկական եկեղեցում կկազմակերպվի հայկական տոնավաճառ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տոնավաճառի ընթացքում կներկայացվեն տանը պատրաստված հայկական ուտեստներ եւ խմորեղեն, News.am-ի փոխանցմամբ, հայտնում է MassLive-ը:
Ուտեստներից բացի, միջոցառմանը կվաճառվեն հայկական խոհանոցի մասին գրքեր, հայկական տարազով գլխաշորեր, պայուսակներ եւ զարդեր:
Հոգաբարձուների խորհրդի անդամ Կլաուդիա Մուրադյան-Բրուբախի խոսքով` այս միջոցառումը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ ծանոթանան տասնամյակներ շարունակ պահպանված հայկական մշակույթի հետ:
Շուկայում վաճառքից գոյացած գումարն ուղղվում է այլ միջոցառումների կազմակերպմանը, եկեղեցու ծախսերին եւ պահպանմանը:
Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին կառուցվել է 1934 թվականին, և համայնքը բավականին ակտիվ է: Եկեղեցու ներկայիս շենքը կառուցվել է 1968 թվականին եւ ունի տիպիկ հայկական ճարտարապետություն։ Այն նման է Հայաստանի երկու հայտնի եկեղեցիների` Սուրբ Հռիփսիմեի եւ Աղթամարի տաճարներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Հունիսի վերջին սպասվող անոմալ շոգը կարող է սպանել հազարավոր մարդկանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Հայտնի է հերթական ՏԻՄ ընտրությունների օրը

Search