Artsakhpress

Սփյուռք

Իմ կյանքի պարտքն է ՝ ձեր մասին պատմեմ թուրքերին․ պոլսահայ լրագրողը՝ Ազնավուրին

Պոլսահայ լրագրող Անժել Դիքմեն Artigercek կայքում Շառլ Ազնավուրին հրաժեշտի հոդված է հրապարակել։

Իմ կյանքի պարտքն է ՝ ձեր մասին պատմեմ թուրքերին․ պոլսահայ լրագրողը՝ Ազնավուրին

Իմ կյանքի պարտքն է ՝ ձեր մասին պատմեմ թուրքերին․ պոլսահայ լրագրողը՝ Ազնավուրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անժել Դիքմեն իր հրապարկման սկզբում հիշեցնում է, որ Ազնավուրն իր 94 տարվա կյանքի 85 տարին բեմերում է անցկացրել, Times ամսագրի կողմից 20-րդ դարի արվեստագետ ճանաչվել։ «Հարգելի Ազնավուր, Հոլիվուդում ձեր աստղը դրվեց, Իսրայելը ձեր հոր եւ մոր անունով նամականիշ թողարկեց, քանի որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա ընտանիքներին թաքցրել եք ձեր տանը։ Միսաք Մանուշյանին եւ ընկերներին էլ եք թաքցրել ձեր տանը․․․։
Ձեր բոլոր հարցազրույցները դիտել եմ։ Որեւէ տեղ թուրքերի հանդեպ ատելություն չեմ տեսել։ Ձեր միակ ցանկությունն էր, որ վերջ տրվի ժխտմանը։  Երբ Էրդողանը ցավակցեց 1915-ի զոհերի հարազատներին, դուք զարմացած հարցրեցիք, թե արդյոք ձեր հարազատները ավտովթա՞րից են մահացել, որ ընդամենը ցավակցում են։ Այո, դուք ճիշտ էիք։ Բայց մեր երկրում սովորույթ չկա չիմացած բանի մասին կարդալ եւ տեղեկանալ։
Ես շատ տխրեցի, որ ձեր մահվան կապակցությամբ ցավակցական գրառումների տակ գրել էին, թե Ազնավուրը թուրքերի թշնամին է, ինչո՞ւ են ցավակցում։ Նման բան գրողներին ձեր մասին պատմելու համար եմ սա գրում։ Թուրքերին ձեր մասին պատմելը իմ կյանքի պարտքն է»,-գրել է Անժել Դիքմեն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search