Artsakhpress

Հասարակական

Ֆրեզնոյից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ

Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ և տեղի հայկական համայնքի օժանդակությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկներ հոկտեմբերի 8-12-ը Ստեփանակերտի բուժհիմնարկներում իրականացնում են բնակչության անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական միջամտություններ:

Ֆրեզնոյից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ

Ֆրեզնոյից    ժամանած   բժիշկներն  Ստեփանակերտում  իրականացնում  են   անվճար   հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում   Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանն    ասել   է, որ  իրենք   արդեն   երրորդ  անգամ   է, ինչ այցելում     են  Արցախ  և  Հայաստան:
Նա   տեղեկացրել է, որ    իրենք   Արցախ  են  ժամանել   22   հոգանոց   խմբով:  «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ում բուժսպասարկումը իրականացվում  է  դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի և թերապևտի կողմից, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում` մանկաբարձ-գինեկոլոգի, «Արևիկ» մանկական բուժմիավորումում` մանկական ուրոլոգի և ատամնաբույժի,  իսկ «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում` վիրաբույժ-ուռուցքաբանի կողմից:
Պ. Աբգարյանը    նշել է, որ մասնագետների խմբում ընդգրկված են նաև ոչ հայ բժիշկներ, ովքեր բնակչությանը որակյալ մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու  նպատակով   նույնպես մեծ պատրաստակամությամբ են եկել Արցախ   և     Հայաստան:
Ըստ   մեր  զրուցակցի՝   ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ֆրեզնոյից  Արցախ  ժամանած  բժիշկների   պատվիրակությանը:
«Նախարարը   բարձր  է  գնահատել  մեր  առաքելությունը:  Մենք  քննարկել  ենք    հետագա   մեր համագործակցության  մասին: Մենք   առաջնահերթությունը  տալու  ենք   այն  բժիշկների  գալուն, որոնց  կարիքն  զգացվում  է   Արցախում»,-ավելացրել  է  Պ.  Աբգարյանը:     
ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի հայազգի ատամնաբույժ Վաչե Վասիլյանի  խոսքով   բժիշկների     11   հոգանոց  խումբը  մեկ    օրվա  ընթացքում  հետազոտել է 190   հիվանդ  և    կատարել 8  վիրահատություն:
«Ընդհանուր  առմամբ   նախատեսված  է    իրականացնել    շուրջ   65   վիրահատություն:  Այսպիսի    այցերը  փորձի    փոխանակման   նպատակներ  են  հետապնդում: Ամեն  անգամ  Արցախ գալով մենք   ոգևորվում  ու   էլ  ավելի   պարտավորված ենք  զգում   մեզ՝  անել  ամեն  ինչ, որպեսզի  մեր  նպաստը  բերենք  Արցախի   ժողովրդին»,-հավելել  է  Վ.  Վասիլյանը:
Ֆրեզնոյից  Արցախ   ժամանած   թերապևտ  Արա   Սողոմոնյանն էլ  մեզ  հետ  զրույցում    ասել    է, որ քաղաքացիների   մեծ   մասն    ունեն   հիպերտոնիայի, շաքարային  դիաբետի և ասթմայի   խնդիրներ:
Նա   նաև  տեղեկացրել  է,  որ   իրենք   Արցախ  են     բերել  դեղորայք, որոնք     անվճար  տրամադրում  են  հիվանդներին:
Առաջին  անգամ    Արցախում  գտնվող  անոթային  վիրաբույժ  Սեմի  Էքպալիեն    ասել  է. «Անցած  տարի  իմ  եղբայրն  է եկել  Արցախ  և  այստեղ    իրականացրել    վիրահատություններ: Նա  Արցախից լավ   տպավորություններով  է  վերադարձել:  Այս  տարի էլ   ես  եմ  որոշել  գալ: Ես   ևս   տպավորված  եմ  արցախցիների   վերաբերմունքից: Այստեղի  հիվանդանոցի  պայմանները  շատ   լավ են, կան   բոլոր  հնարավորությունները  հիվանդների  նորմալ  բուժսպասարկում   իրականացնելու համար:   Ես  արդեն հասցրել  եմ  հետազոտել  30   հիվանդի՝ զուգահեռ  կատարելով    նաև    անհրաժեշտ   վիրահատություններ: Նկատել  եմ, որ  այստեղ   անոթային     խնդիրներ  ունեցող  տղամարդիկ     ավելի   շատ  են: Կարծում  եմ՝ դրա  պատճառը   ծխախոտի  օգտագործումն  է: Իսկ    կանաց  մոտ  էլ  առկա  է վարիկոզ  հիվանդությունը»,-մասնավորապես  ասել  է Սեմի  Էքպալիեն:
Ատամնաբույժ   Ժանեթ Չանգը  ևս    առաջին  անգամ  է  Արցախում: 
Ըստ    նրա՝   ինքը    փորձում  է   իր  ունեցած  գիտելիքները   փոխանցել  արցախցի    բժիշկներին:
«Ես  նկատել  եմ, որ   երեխաները  քաղցրեղեն   շատ  են    օգտագործում, որը     լուրջ  վնաս  է ատամներին: Խորհուրդ  եմ  տալիս, որ  բոլորը  ուշադիր  լինեն    իրենց  ատամներին,  ժամանակին  դիմեն   բժշկի՝  կանխարգելելու    համար    հիվանդության   բարդացումը»,-նշել  է  Ժ.  Չանգը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Search