Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Բակո Սահակյանն առաջնագծում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: