Artsakhpress

Հասարակական

Միջնավանում դասադու՞լ է. ինչու՞ են բողոքում ծնողները

Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքի դպրոցի մի խումբ ծնողներ դժգոհում են դպրոցի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գործունեությունից և որպես բողոքի ակցիա իրականացնում դասադուլ՝ երեխաներին չթողնելով դպրոց հաճախել:

Միջնավանում դասադու՞լ է. ինչու՞ են բողոքում ծնողները

Միջնավանում դասադու՞լ է. ինչու՞ են բողոքում ծնողները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից աշակերտի ծնող Վերոնիկա Դիլանյանն ասել է, որ դպրոցի տնօրենն անընդհատ անտեղի դիտողություններ է անում աշակերտներին, վախեցնում նրանց, բացի այդ, պարբերաբար անտեղի վիճաբանում ուսուցիչների ու աշակերտների ծնողների հետ:
«Հոկտեմբերի 6-ից մի խումբ ծնողներով որոշել ենք դասադուլ անել և մեր երեխաներին դպրոց չենք ուղարկում: Լիլիթ Մարտիրոսյանին այլևս չենք հանդուրժում դպրոցի տնօրենի պաշտոնում, և դասադուլը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև դպրոցի տնօրենի հարցը վերջնականապես լուծվի»,- ասել է Վ. Դիլանյանը:
Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը սակայն հերքեց դասադուլի փաստը՝ նշելով, որ պարզապես բարձր դասարանի մի խումբ աշակերտներ վերջին օրերին պարբերաբար բացակայել են: «Նախ ասեմ, որ ես առանձնահատուկ վերաբերմունք եմ ցուցաբերում դպրոցի ցանկացած աշակերտի նկատմամբ: Մեկ ամիս շարունակ մարդիկ ծրագրած գործունեություն են իրականացնում իմ դեմ՝ ցանկանալով ինձ հեռացնել դպրոցի տնօրենի պաշտոնից: Այդ ամենը կազմակերպվում և ուղորդվում է մի քանի հոգու կողմից, և նրանք ամեն գնով ցանկանում են հասնել իրենց նպատակին»,- նշել է Լ. Մարտիրոսյանը:
Հարցի կապակցությամբ ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասել է, որ այդ խնդիրներով նախարարությունը և շրջվաչակազմի ղեկավարությունն արդեն զբաղվում են: «Տեղի ունեցածը դասադուլ անվանելը մի փոքր չափազանցված է, բայց խնդրի վերաբերյալ զբաղվում է ԱՀ կրթության նախարարությունը և շրջանի վարչակազմի ղեկավարությունը»,- պարզաբանել է ԿԳՍ փոխնախարարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search