Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Պատանեկան օլիմպիական խաղեր. Արթուր Բարսեղյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 50 մ ազատ լողաոճում Բարսեղյանը նախ 23.17 վայրկյան արդյունքով հաղթահարել է որակավորման փուլը, իսկ կիսաեզրափակիչում գրանցել է 22.69 վայրկյան արդյունք եւ չորրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Յուլիա Վոդոպյանովան գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում հաջող է կատարել օղակով եւ գնդակով վարժությունները: Հոկտեմբերի 10-ին նա հանդես կգա ժապավեն եւ գուրզեր մրցաձեւերում:
Հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Անդրանիկ Խաչատրյանը (73կգ, թաեքվոնդո), հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: