Շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարի երկու ներկայացուցիչ:
Շախմատի կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 2 գրոսմայստերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր անց մեկնարկող շախմատի աշխարհի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանի Խանթի Մանսիսկ քաղաքը նոյեմբերի 2-23-ը: Մրցաշարի մասնակցում են 64 շախմատիստներ: Ամենաբարձր գործակիցն ունի աշխարհի գործող չեմպիոն Ցզյու Վենյուն: