Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորությամբ:
Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են քույր քաղաքների համաձայնության շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Վալանսի միջեւ կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով՝ ընդգծելով, որ Արցախը կարեւորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը: