Artsakhpress

Սփյուռք

ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, ով դատապարտվել էր ազատազրկման խարդախության մեղադրանքով:

ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը,  նրա հարազատներին մերժել էին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հայցը, սակայն պաշտպանական կողմը համապատասխան որոշումը  բողոքարկելով կարողացել է չեղարկել այն:
Այժմ փաստաբանները հուսով են, որ նախաքննական մարմինը կուսումնասիրի Հայրապետյանի թունավորման վարկածը, քանի որ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին  տեղեկացրել էր  եղբորը:
«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան եղբորը և ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին ու հայտնել, որ իրեն թունավորել են», - ասել է Հայրապետյանի պաշտպան Կարեն Ներսեսյանը:
Նրա խոսքով` Հայրապետյանն ասել էր, որ երկար չի ապրի և հորդորել էր իրեն հուղարկավորել առանց դատաբժշկական փորձաքննության։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները արձանագրել էին, որ Հայրապետյանի մահը սրտային անբավարարության հետևանք է եղել:
Լևոն Հայրապետյանը մահացել էր քրեակատարողական հիմնարկում 2017 թվականի հոկտեմբերի 18-ին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search