Artsakhpress

Հասարակական

Բացի անվճար բուժսպասարկումից, մեր այցը նաև փորձի փոխանակման նպատակ ունի. Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս

Ամեն անգամ Արցախ գալով այստեղ մեր պատվիրակությանը մեծ սիրով են ընդունում, ինչը խթան է հանդիսանում կրկին այստեղ լինելու համար:

Բացի անվճար բուժսպասարկումից, մեր այցը նաև փորձի փոխանակման նպատակ ունի. Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս

Բացի անվճար բուժսպասարկումից, մեր այցը նաև փորձի փոխանակման նպատակ ունի. Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհոկտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը:
Նրա խոսքով՝ իրենց մասնագետները, որոնց մեծ մասը օտարերկրացիներ են, բարձր են գնահատում Արցախի բուժհիմնարկներում աշխատող մասնագետների աշխատանքը: «Մենք արդեն երրորդ անգամ է, ինչ այցելում ենք Արցախ ու այստեղ իրականացնում անվճար բուժսպասարկում: Մեր այցը նաև փորձի փոխանակման նպատակ ունի, և մեզ համար մեծ պատիվ է կրկին լինել Արցախում»,-ավելացրել է Պ. Աբգարյանը:
Մեզ հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերի 29-ին առաջին անգամ ԱՄՆ-ից 70 հոգանոց խմբով բժիշկներ էլ են այցելել Արցախ, որոնց կազմում ընդգրկված էին 30 նեղ մասնագիտությամբ բժիշկներ: «Այս անգամ Ֆրեզնոյից Արցախ են ժամանել թվով 19 մասնագետ: Հաջորդ այցի ժամակ խումբն էլ ավելի կընդլայնվի: Բացի այն, որ արտասահմանյան բժիշկներն Արցախի ազգաբնակչությանը ցուցաբերում են անվճար բուժօգնություն, նաև տեղի մասնագետների հետ կատարում են ուսուցողական աշխատանք: Մեր բժիշկներին շատ է օգնում արտասահմանցի մասնագետների տված գիտելիքները: Արտերկրից ժամանած բժիշկները զարմանում են տեղի մասնագետների հմտություններից. նրանք, չունենալով բոլոր բժշկական սարքավորումները, կարողանում են որակյալ բուժսպասարկում իրականացնել»,-մասնավորապես ասել է Ա. Բաղրյանը:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում Արցախում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. ՊՆ

Արցախում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ (լուսանկարներ)

Search