Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկների միջազգային օրը։
Հոկտեմբերի 11-ը Աղջիկների միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ օրը հռչակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը՝ ի նշան աղջիկների իրավունքների ու նրանց խնդիրների ճանաչման, հայտնում է News.am-ը։
Առաջին անգամ Աղջիկների միջազգային օրը նշվել է 2012 թ․ ու նվիրված է եղել աշխարհի շատ երկրների համար ակտուալ խնդրի՝ մանկական ամուսնություններին։ Վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում 20-24 տարեկան գրեթե յուրաքանչյուր երրորդ կինը առաջին անգամ ամուսնացել է մինչեւ 18 տարեկան դառնալը։ Նրանց մեկ երրորդն էլ ամուսնացել է 15 տարեկանից էլ շուտ։