Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բեմադրվել է «Աշխարհը Լոռվա ձորերում» թատերական ներկայացումը (լուսանկարներ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Աշխարհը լոռվա ձորերում» թատերական ներկայացումը:

Ստեփանակերտում բեմադրվել է «Աշխարհը Լոռվա ձորերում» թատերական ներկայացումը (լուսանկարներ)

Ստեփանակերտում   բեմադրվել  է  «Աշխարհը   Լոռվա  ձորերում»  թատերական  ներկայացումը  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամենայն  հայոց  բանաստեղծ     Հովհաննես  Թումանյանի մի քանի ստեղծագործությունների  հիման  վրա արցախցի  գրող  Վազգեն Օվյանի  գրած  «Մեծ  լոռեցին» պիեսը    հիմք      ընդունելով՝ բեմադրվել  է  «Աշխարհը   լոռվա  ձորերում»  թատերական   ներկայացումը:
Բեմադրությանը մասնակցում էին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ  և ավագ  սերունդների դերասանները:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանն  ասել  է, որ   պիեսն  Ստեփանակերտում   առաջին անգամ  բեմադրվել  էր  50  տարի  առաջ՝  Հովհ.  Թումանյանի    ծննդյան  100-ամյակի  առիթով:
«Այսօր  մենք   նորից  անդրադարձել  ենք  այդ   պիեսին,  քանի  որ   մեծ   լոռեցու ստեղծագործությունները  բոլոր   ժամանկներում  արդիական  են: Վ.  Օվյանի գրած  «Մեծ  լոռեցին» պիեսի վերնագիրը   մենք  փոխել ենք՝ դարձնելով  այն  «Աշխարհը   լոռվա  ձորերում»,  և   ստացել   նոր  բեմադրություն: Մենք   փորձել  ենք  ռեժիսորական  նոր մոտեցումներով  ներկայացնել   պիեսը: Կարծում  եմ՝     այն     կհետաքրքրի  թե՛   փոքրերին  և  թե՛  մեծերին»,-մասնավորապես   ասել  է  Ռ.  Խաչատրյանը: 
Նա  նշել  է նաև,  որ   իրենք   այդ   բեմադրությունը  ներկայացրել  են  Արցախի   գրեթե  բոլոր   շրջկենտրոններում:    
Ըստ  մեր   զրուցակցի    տեղեկացման՝  մի  քանի  օր  առաջ   Ստեփանակերտի   Վահրամ  Փափազյանի  անվան   դրամատիկական    թատրոնը   մասնակցել  է     «Թատերական Լոռի»   միջազգային   փառատոնին, որը   նվիրված   էր  Հովհ.  Թումանյանի  150-ամյակին:
«Լոռվա  հանդիսատեսի  կողմից ներկայացումը  մեծ   խանդավառությամբ     է   ընդունվել: Մեր  թատերախումբը     կարողացել  է մրցանակային   տեղեր    և  մրցանակներ    գրավել»,-ավելացրել  է  Ռ. Խաչատրյանը:  
Բեմադրությանը  ներկա  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանի  խոսքով՝ մշակութային  կյանքում  ինքը   շատ  է  կարևորում     թատրոնի   դերը:
«Պետք է  Արցախում  գործող թատերական  խմբերը՝  Ստեփանակերտի  Վահրամ Փափազյանի  անվան  դրամատիկական   և   Շուշիի  Մկրտիչ  Խանդամիրյանի  անվան պետական    թատրոններն  էլ  ավելի  ակտիվ  գործունեություն  ծավալեն: Վերջին  շրջանում  Արցախոււմ  աշխուժացել  է  թատերական   կյանքը: Այս  տարի   թատերական  հյուրախաղերով  Արցախում  են  եղել  Գյումրիի Վարդան  Աճեմյանի    անվան  դրամատիկական  և  Սոս Սարգսյանի անվան   համազգային   թատրոնները: Արցախում  գործող  թատրոններն  էլ  հյուրախաղերով հանդես  են   եկել ՀՀ  մի   շարք  մարզերում: Պետք   է   ամեն  ինչ  անենք, որ   հասարակության  ուշադրությունը  սևեռվի   Արցախի   մայր  թատրոնի  շենքի   վերակառուցման  գործին: Մենք   պետք  է        կարողանանք  վերականգնենք  Արցախի  թատրոնի երբեմնի  փառքը, որպեսզի    թատրոնի    հոյակերտ  շենքն  իր  հյուրընկալ   դռները   բացի     թատերասեր  հասարակության  առաջ»,-  ասել  է  նախարարը:
Խոսելով   թատրոնից   ստացած   իր    տպավորությունների  մասին հանդիսատես    Լիլիթ  Իսրայելյանն ասել է, որ    ինքը   շատ  է  հավանել ներկայացումը, քանի  որ  այն  արդիկան, դաստիարակչական  և  ճաշակի   ձևավորման  հիմքեր  ունի:
Լ.  Իսրայելյանը    նշել  է, որ   արցախցի   հանդիսատեսը  սպասում  է  Արցախի   մայր  թատրոնի    շենքի  վերակառուցմանը, որը  հնարավորություն  կտա, որպեսզի    իրենք   նորից   գեղագիտական  հաճույք վայելեն բեմադրված  ներկայացումներից:
 
Միջոցառմանը   ներկա  էին   Արցախի թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, պաշտոնատար  այլ  անձինք, արվեստասեր  հասարակություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search