Artsakhpress

Հասարակական

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Միջնավանի դպրոց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով

Հոկտեմբերի 8-ին և 9-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բանավոր բողոքներ է ստացել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի միջնակարգ դպրոցի որոշ աշակերտների ծնողներից ու աշխատակիցներից՝ վերջին օրերին դպրոցում լարված իրավիճակի մասին, ինչի հետևանքով զգալի թվով ծնողներ իրենց երեխաներին չեն ուղարկել ուսումնական պարապմունքներին:

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Միջնավանի դպրոց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Միջնավանի դպրոց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն ուսումնասիրելու նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏհոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ բանավոր բողոքների հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին որոշում է կայացվել մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքը քննարկման ընդունելու մասին: Իսկ հոկտեմբերի 10-ին ՄԻՊ հաստատության ներկայացուցիչները մեկնել են Միջնավան՝ տեղում համակողմանիորեն ուսումնասիրելու խնդիրը: Նրանք առանձնազրույցներ են ունեցել մի խումբ աշակերտների, ծնողների, մանկավարժական կազմի և տնօրենի հետ: Առանձնազրույցների և դիտարկման այլ աշխատանքների ընթացքում արձանագրվել են երեխայի իրավունքներին վերաբերող մի շարք բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՄԻՊ աշխատակազմը շեշտադրում է հետևյալ դրույթները՝
  1. Անթույլատրելի են երեխաների հանդեպ վատ ու խտրական վերաբերմունքի, բռնության կիրառման, անհամաչափ սահմանափակման և երեխայի մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի այլ դեպքերը, որոնք վնասում են թե՛ երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը, թե՛ կրթության իրավունքի ամբողջական և արդյունավետ իրացմանը:
 
  1. Պետությունը, որպես պոզիտիվ պարտականություն, պարտավոր է դպրոցում ապահովել բարենպաստ միջավայր երեխաների իրավունքների պաշտպանության և փոխհարգանքի հիման վրա ձևավորված դաստիարակության ապահովման համար: Այդ ճանապարհին էական հանգամանք է տնօրինության, ուսուցիչների և այլ աշխատակիցների միջև պատշաճ փոխհարաբերությունների առկայությունը՝ բացառելով հատկապես երեխաների ներկայությամբ կոնֆլիկտային իրավիճակների ձևավորումն ու ուսուցչի արժանապատվության ոտնահարումը: Երեխաների լավագույն շահից է բխում, որ հատկապես դպրոցի ներսում ուսուցիչներն իրենց բարձր առաքելությանը համապատասխան վարք դրսևորեն և արժանանան հարգալից վերաբերմունքի:
 
  1. Ծնողները, որպես երեխաների լավագույն շահի առաջնային ներկայացուցիչ և պատասխանատու, պետք է զերծ մնան երեխաների իրավունքների անհամաչափ սահմանափակումից՝ որպես այլոց հանդեպ բողոքի դրսևորման նշան: Այդպիսի դեպքերում կարևոր է առաջնահերթ ուշադրության ներքո պահել երեխաների շահերը և հաշվի առնել նրանց կարծիքները՝ իրենց տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
 
  1. Ողջունելի է այն հանգամանքը, որ պետական կառավարման լիազորված մարմինների միջամտության արդյունքում հոկտեմբերի 10-ին դպրոցում վերականգնվել է բնականոն դասապրոցեսը, ինչպես նաև արդեն միջոցներ են ձեռնարկվում երեխաների իրավունքների պաշտպանությունը խոչընդոտող պատճառների վերացման ուղղությամբ:
 
  1. ՄԻՊ աշխատակազմը համապատասխան գրություններ է հղելու Միջնավանի դպրոցի կառավարում և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմիններին՝ պահանջելով պարզաբանումներ արձանագրված բողոքների վերաբերյալ և ներկայացնելով ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկներ:
 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search