Artsakhpress

Մշակույթ

Նոր Կարմիրավանում պեղումների արդյունքում հայտնաբերվել են արժեքավոր իրեր

Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքում ընթացող դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերվել են մեծ թվով խեցեղեն, անոթներ, բրոնզից, մածուկից, քարից և ոսկորից պատրաստված ուլունքներ, բրոնզից պատրաստված մի քանի նետասլաք և այլ իրեր:

Նոր Կարմիրավանում պեղումների արդյունքում հայտնաբերվել են արժեքավոր իրեր

Նոր Կարմիրավանում պեղումների արդյունքում հայտնաբերվել են արժեքավոր իրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը:
«Նոր Կարմիրավանում պեղումների իրականացումը սկսվել է դեռևս ընթացիկ տարվա գարնանը: Այս ընթացքում հայտնաբերեցինք մեծ թվով խեցեղեն և այլ իրեր: Այս պեղումները հնարավորություն են տալիս պարզելու՝ արդյո՞ք կոթողները գտնվում են իրենց կանգնեցման նախնական վայրում, թե ոչ: Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես Արցախի, այնպես էլ Կովկասի ու ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար»,- ավելացրել է Ն. Երանյանը:
Լուսանկարները՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Ամենայն հավանականությամբ, մեր կուսակցությունը ևս թեկնածու կառաջադրի. Վարդգես Բաղրյան

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին

Search