Artsakhpress

Հասարակական

Շուշիի որոշ փողոցներում աղբահանության խնդիր կա

Շուշի քաղաքի մի խումբ բնակիչներ դժգոհում են քաղաքի որոշ փողոցներում իրականացվող աղբահանության կազմակերպումից:

Շուշիի որոշ փողոցներում աղբահանության խնդիր կա

Շուշիի որոշ փողոցներում աղբահանության խնդիր կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի բնակիչ Անի Կապլանյանն ասել է, որ աղբի հավաքման և սանիտարական վիճակի հետ կապված խնդիրները մասնավորապես առկա են Հեքիմյան և Մանդինյան փողոցներում:
«Տևական ժամանակ է, ինչ նման իրավիճակ է տիրում: Շուշի քաղաքում բազմիցս շոշափվել է կենսական նշանակություն ունեցող հիգիենայի խնդիրը, սակայն նշված երկու փողոցներում առկա չեն աղբամաններ: Որպես դրա հիմնական պատճառ՝ նշվում է փողոցների դժվարանցանելիության խնդիրը, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում գալ ու տեղափոխել աղբը»,- նշել է Ա. Կապլանյանը:
 
Նրա խոսքով՝ մի քանի անգամ հարցը բարձրացնելուց հետո օրերս Հեքիմյան և Մանդինյան փողոցներում գտնվող աղբը տարհանվել է: Հեքիմյան փողոցում անգամ տեղադրվել են աղբամաններ: «Շինվերանորոգում» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Հայրումյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ամեն շաբաթ օրը աղբահավաք մեքենան տներից հավաքի աղբը:
 
Շուշիի մեկ այլ բնակիչ Լուսինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք բնակվում են Ղոնդաղսազյան փողոցում, որտեղ ևս առկա է այդ խնդիրը:
«Կենտրոնական փողոցներում կարծես թե վիճակը բավարար է, սակայն ինչպես ծայրամասային, այնպես էլ մնացած փողոցներում, աղբը ժամանակին չեն հավաքում, ինչն էլ հանգեցնում է հակասանիտարական վիճակի»,- ավելացրել է Լ. Մկրտչյանը:
Հարցի կապակցությամբ Ա. Հայրումյանը նշել է, որ ծայրամասային փողոցներում մի քանի անգամ եղել են աղբի կուտակումներ: Սակայն խնդիրը կապված է ճանապարհների անանցանելիության հետ, քանի որ հատկապես ձմռանը նորից աղբը տեղափոխելու խնդիր է առաջանալու:
Լուսանկարները՝ Անի Կապլանյանի 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search