Artsakhpress

Հասարակական

Ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Մարտունու շրջանային «Ամարաս» թերթից՝ մանրամասնելով, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բացի ծայրամասային և որոշ կենտրոնական ճանապարհների սալապատումից, աշխատանքներ են տարվում նաև կենտրոնական ճանապարհների ասֆալտապատման ուղղությամբ, մասնավորապես՝ շրջկենտրոնի Մ.Մոսիյան, Լ.Պետրոսյան, Ա.Արզումանյան փողոցներում, որոշ անցումային ճանապարհահատվածներում իրականացվել են երկշերտ ասֆալտապատման աշխատանքներ, կատարվել եզրաքարերի տեղադրում, ջրագծերի, հենապատերի վերանորոգում և տեղադրում, անցկացվել անհատական կոյուղագծեր: Ասֆալտապատվել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի բակը, տեղադրվել են եզրաքարեր և կատարվել այլ աշխատանքներ:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ից սկսված է Օգոստոսի 17 փողոցի ասֆալտապատումը: Առայժմ եզրաքարերի տեղադրման գործնթացն է կատարվում:
Լուսանկարները՝ Մարտունու շրջանային «Ամարաս» թերթի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Հունիսի վերջին սպասվող անոմալ շոգը կարող է սպանել հազարավոր մարդկանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Հայտնի է հերթական ՏԻՄ ընտրությունների օրը

Search