Artsakhpress

Հասարակական

Սթենֆորդի համալսարանն առաջին տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի վարկանիշում

Սթենֆորդի համալսարանը չորրորդ անգամ անընդմեջ առաջին տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի ամենամյա վարկանիշում, որը հոկտեմբերի 11-ին ներկայացրել Է Reuters գործակալությունը:

Սթենֆորդի համալսարանն առաջին տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի վարկանիշում

Սթենֆորդի համալսարանն առաջին տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենաինովացիոն բուհերի վարկանիշում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարկանիշը, որը գործակալությունը կազմել Է Clarivate Analytics ամերիկյան ընկերության հետ համատեղ, ներառված են կրթական այն հաստատությունները, որոնք «առավելագույնն են անում գիտության զարգացման համար, հայտնաբերում են նոր տեխնոլոգիաներ եւ աջակցում նոր շուկաներին ու ճյուղերին»:
Reuters-ը նշում Է, որ Սթենֆորդի վերջերս կատարած հետազոտությունները ներառում են արհեստական ինտելեկտի բնագավառի մշակումները, որոնց թվում են՝ նոր տեսախցիկները անվարորդ ավտոմոբիլների համար եւ այն պլատֆորմները, որոնք թույլ են տալիս դեղագործներին՝ մոդելավորել նոր դեղորայքային պատրաստուկների ազդեցությունը մարդկանց վրա: Վարկանիշի հարյուր դիրքերից 46-ն զբաղեցնում են ամերիկյան բուհերը:
Երկրորդ տեղը բաժին Է հասել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին, երրորդը՝ Հարվարդի համալսարանին, չորրորդ տեղում հաստատվել Է Փենսիլվանիայի համալսարանը: Առաջին տասնյակում, ամերիկյան ուսումնական հաստատություններից բացի, տեղ են գտել նաեւ Բելգիայի Լյովենի կաթոլիկական համալսարանը, որն զբաղեցրել Է յոթերորդ դիրքը, եւ Լոնդոնի Կայսերական քոլեջը, որը հայտնվել Է ութերորդ տեղում: Վարկանիշում նաեւ հիշատակվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Կանադայի, Իսրայելի եւ Սինգապուրի բուհերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search