Artsakhpress

Քաղաքական

Արցախի ներգրավվածությունը և միջազգային իրավապաշտպան հանրության այցերն Արցախ կարևոր են. ՀՀ ՄԻՊ

Նախագահի հետ հանդիպմանը քննարկել ենք առաջիկա այն միջոցառումները, որոնք նախատեսում ենք իրականացնել Արցախում:

Արցախի ներգրավվածությունը և միջազգային իրավապաշտպան հանրության այցերն Արցախ կարևոր են. ՀՀ ՄԻՊ

Արցախի  ներգրավվածությունը  և  միջազգային    իրավապաշտպան   հանրության  այցերն  Արցախ   կարևոր   են.  ՀՀ  ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  ասել է    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման  Թաթոյանը՝   նշելով, որ  այդ առումով  Արցախի  Մարդու  իրավունքների   պաշտպանի   գրասենյակի  հետ ունեն սերտ  համագործակցություն:
«Արցախի  բնակիչների  իրավունքների   հարցն երբեք չի կարելի   կապել    քաղաքականության    կամ    քաղաքական     տարածքի  հետ:  Դրա  համար   Արցախը միջազգային   կառույցներին  պետք  է  անընդհատ   ներկայացնել   ժողողվրդավարության և մարդու  իրավունքների  տեսանկյունից: Այդ  առումով  իրականացնում  ենք   հավաստի   գործունեություն,  այդ  թվում՝  փաստահավաք     աշխատանքներ: Բացի այդ, կարևոր  է  նաև  միջազգային  իրավապաշտպան   հանրության  ներկայացուցիչներ   հրավիրել Արցախ: Որքան  շատ  լինեն  այդ   այցերը, այնքան  ավելի  մեծ  կլինի արդյունավետությունը: Ադրբեջանը   գորածադրում  է  նաև  «սև  ցուցակ»-ների   առկայությունը, որը,    կարծում  եմ, որևէ  առնչություն    չունի    աշխարհում  հայտնի   «սև  ցուցակ»-ի  հետ, որովհետև   դա իրականում  ատելության  հողի  վրա  ձևավորված   «սև  ցուցակ»-ներ են: Մարդկանց    «սև  ցուցակ»-ում  ընդգրկելը   նպատակ  ունի  փորձել  մեկուսացնել  Արցախն    արտաքին  աշխարհից»,- նշել է Ա. Թաթոյանը: 
ՀՀ  ՄԻՊ-ի   խոսքով՝   Արցախի  ներգրավվածությունը միջազգային հանրությանը և  միջազգային    իրավապաշտպան   կառույցների ներկայացուցիչների  այցերն  Արցախ   կարևոր   են.  դրանք     կնպաստեն երկրի  համար  կարևոր նշանակության  հարցերի    լուծմանը:
Նշենք,  որ   Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search