Artsakhpress

Հասարակական

Ամբողջ աշխարհում սովից ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում

Ամբողջ աշխարհում ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում քաղցի ու թերսնման խնդրից, ընդ որում՝ աֆրիկյան երկրներն այդ վարկանիշի ռեկորդակիրներն են:

Ամբողջ աշխարհում սովից ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում

Ամբողջ աշխարհում սովից ավելի քան 120 միլիոն մարդ է տառապում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ, այս մասին վկայում է «Սովի ընդհանուր ցուցիչ» ամենամյա զեկույցը, որը հրապարակվում է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe–ի և Concern Worldwide–ի հետ համատեղ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։  
Հաղորդվում է, որ 2018 թվականի ցուցանիշը հասել է առավելագույնի այս զեկույցի հրապարակման ժամանակից ի վեր։ Զեկույցի տվյալներով՝ ներկայումս շուրջ 124 միլիոն մարդ տառապում են քաղցից երկու տարի առաջ 80 միլիոնի համեմատ։
Միաժամանակ նշվում է, որ հարկադիր տեղահանվածների թիվը, որոնք բախվել են քաղցի ու ոչ բավարար սնման խնդրին, հասել է մոտ 70 միլիոն մարդու։
Աֆրիկայի վեց երկրներում, որոնց թվում՝ Չադը, Հաիթին, Մադագասկարը, Սիերրա Լեոնեն, Եմենը և Զամբիան, այս խնդիրը առավել լուրջ վտանգ է ներկայացնում։ Սովից տառապաող բնակչության առումով ամենածայրահեղ իրավիճակը արձանագրվել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում։
Զեկույցի տվյալներով՝ այս տարի շատ երկրներում արձանագրվել է նշանակալի առաջընթաց քաղցի հաղթահարման հարցում վարվող քաղաքականության և մի շարք ծրագրերի շնորհիվ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search