Artsakhpress

Մշակույթ

Աշխարհին ներկայացվեց Հայաստանի հազարամյակների պատմությունը՝ Տիգրան Մեծից մինչև մեր օրեր

Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի գալա համերգի բացման արարողությունը սկսվեց Հայաստանի հազարամյակների պատմությանն աշխարհին ներկայացնող պատկերներով:

Աշխարհին ներկայացվեց Հայաստանի հազարամյակների պատմությունը՝ Տիգրան Մեծից մինչև մեր օրեր

Աշխարհին ներկայացվեց Հայաստանի հազարամյակների պատմությունը՝ Տիգրան Մեծից մինչև մեր օրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ - ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գունային ու լուսաձայնային գունեղ շոուի միջոցով ներկայացվեց մերհինովուրց երկրի ու հայ ժողովրդի անցած ուղին` Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանից մինչև մեր օրեր՝ 2018-ի թավշյա հեղափոխություն:
Դեռևս մեր թվարկությունից առաջ, 1-ին դարում Հայաստանի սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գալա համերգի հանդիսավոր բացման արարողության առաջին վայրկյաններին պարային ու դերասանական համարով ցույց տրվեց Արքայից արքա Տիգրան Մեծի կառավարման այդ փառահեղ ժամանակաշրջանը:
Այնուհետև հնչեց հայկական անզուգական շարականը, որի հնչյունների տակ ներկայացվեց 301 թվականը, երբ Հայաստանը, որպես աշխարհում առաջին երկիր, պետականորեն ընդունեց քրիստոնեությունը: Բեմում երևացին քրիստոնեության հիմնական խորհրդանիշները` խաչն ու ձուկը:
Կիլիկյան Հայաստանի պատմությունը բեմում ներկայացվեց ծովային առևտրի պատկերներով:
Այնուհետ մեծ էկրանին երևացին հայոց մեծերի նկարները՝ Տիեզերական վարդապետ Նարեկացի, Մարտիրոս Սարյան, Սայաթ-Նովա, անուններ, որոնք աշխարհը գրավել են իրենց ստեղծագործություններով:
Հայկական մշակույթի ներկայացումից հետո բեմը ողողվեց կարմրով.ու աշխարհին ևս մեկ անգամ հիշեցվեց սոսկալի 1915-ը՝ Հայոց ցեղասպանությունը: Մեկը մյուսին հաջորդեցին գաղթի ճանապարհի, ցեղասպանությունը ներկայացնող ողբերգական տեսարաններ, պատկերները ներկայացվում էին հայկական ծիրանափողի արքայի՝ Ջիվան Գասպարյանի դուդուկի անզուգական կատարմամբ:
Ներկայացվեց նաև Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանը, չշրջանցվեց հայկական կոնյակը, որի պատվիրատուն Կրեմլն էր, իսկ հայկական «Դվին» կոնյակը խմում էր անձամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
Հայկական ջազի հնչյունների ներքո բեմում սկսեցին թվարկվել այն մեծերի անունները, որոնցով աշխարհը ճանաչել ու ճանաչում է Հայաստանն ու հայերին: Մինասի, Արամ Խաչատրյանի, Խորեն Աբրահամյանի, Մարտիրոս Սարյանի, Հրանտ Շահինյանի, Եղիշե Չարենցի, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Թումանյանի ու Ատոմ Էգոյանի կողքին հիշատակվեց նաև հայկական «System of a Down» ռոք խումբը, որի ավանդը մեծ է աշխարհի կողմից Հայաստանի ճանաչման գործում:
Գալա համերգի բացման հատվածում հազարամյակների Հայաստանի պատմության ներկայացումն ավարտվեց 2018թ.-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության պատկերներով, ինչպես նաև՝ այդ իրադարձությունների առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆրանսերեն ասված ողջույնի խոսքով` «Բարի գալուստ Հայաստան»:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search