Artsakhpress

Միջազգային

Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

«Գիրչի» կուսակցությունը, որի առաջնորդ Գեորգի Ջափարիձեն Վրաստանի նախագահի թեկնածու է, մտադիր է Թբիլիսիում մարիխուանայի փառատոն անցկացնել։

Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել

Վրաստանում նախագահի թեկնածուն ցանկանում է մարիխուանայի փառատոն անցկացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդդիմադիր շարժման նախաձեռնությամբ միջոցառումը պետք է կայանա քաղաքի կենտրոնի այգիներից մեկում՝ հոկտեմբերի 20-ին, այսինքն ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ։
«Գիրչին» հայտարարում է, որ փառատոնին պետք է մասնակցեն բոլոր նրանք, ում համար ազատությունը թանկ է։ Այս իրադարձությունն ուղղվելու է Վրաստանում մարիխուանայի լիովին լեգալացմանը՝ չբացառելով, որ այդ օրը նույնիսկ այն կարող է վաճառվել։
«Ես մտադիր եմ քաղաքացիական անհնազանդության հերթական ակցիան իրականացնել»,- հայտարարել է Ջափարիձեն, ում կարծիքով՝ Վրաստանում մարիխուանայի իրացումը պետք է քաղաքակիրթ բնույթ կրի, ինչը հնարավոր է անել «կոֆեշոփերի» բացման միջոցով։
Նշենք, որ «Գիրչին» հայտնի է իր արտառոց նախաձեռնություններով։ Նախինում այն հանդես է եկել նաեւ երկրում մարմնավաճառության լեգալացման, կրիպտոարժույթի ստեղծման կոչերով։ Նրանք նաեւ գրանցել են կրոնական կազմակերպություն՝ «Քրիստոնեական, ավետարանչական, բողոքական եկեղեցի-Աստվածաշնչյան ազատություն», որը խրախուսում է հոգեւոր ծառայությունը եւ դրանով զորակոչի տարկետման հնարավորություն ընձեռում, փոխանցում է News.am-ը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search