Artsakhpress

Սպորտ

Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն

Հայաստանի օլիմպիական հավաքականն առաջին մեդալն է նվաճել 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում, այն էլ ոսկի:

Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն

Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ - ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի 77 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 141 կգ, այնուհետ հրում 168 կգ և երկամարտի 309 կգ արդյունքով դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում 308 կգ արդյունքով Ուզբեկստանի ներկայացուցիչն է:
Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search