Artsakhpress

Հասարակական

Նախագահ Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին:

Նախագահ Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին

Նախագահ Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ողջույնի խոսքում Նախագահը միջոցառումը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ իրականացվել է նախնական աշխատանք կառույցի ստեղծման եւ մոտակա տարիներին նրա բնականոն գործունեության կազմակերպման ուղղությամբ:
Բակո Սահակյանը նման հասարակական կառույցի ստեղծումը որակել է կարեւոր ու պահանջված: «Ձեր գործունեությունը եւ սկզբունքային դիրքորոշումը շատ կարեւոր են երկրում ամենասուր թեմաների եւ խնդիրների շուրջ առողջ երկխոսություն ապահովելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումներ եւ մտքերի փոխանակում կազմակերպելու տեսանկյունից, որոնք քաղաքակիրթ քաղաքական կուլտուրայի հիմնասյուներից են», - շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը գործուն աջակցություն կցուցաբերի կազմակերպության բոլոր բարի նախաձեռնություններին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search