Artsakhpress

Միջազգային

Աշխարհում 821 մլն մարդ տառապում է սովից ու հյուծվածությունից

Գերմանական Deutsche Welthungerhilfe կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհում սովից ու հյուծվածությունից տառապող մարդկանց թիվը վերջին երեք տարիների ընթացքում աճել է և այժմ հասել է 821 միլիոնի:

Աշխարհում 821 մլն մարդ տառապում է սովից ու հյուծվածությունից

Աշխարհում 821 մլն մարդ տառապում է սովից ու հյուծվածությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ զեկույցի, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին, սովից տառապողների մեծ մասն ապրում է աֆրիկյան երկրներում՝ Սահարայից դեպի հարավ:
Մասնավորապես, մի շարք երկրներում երեխաները տառապում են սննդի պակասից: Աշխարհում մոտ 151 միլիոն երեխա վատ սնվելու պատճառով ունի զարգացման խնդիրներ։ 51 միլիոն երեխա էլ տառապում է հյուծվածությունից:
Զեկույցում նշվում է, որ ամենածանր վիճակում Հարավաֆրիկյան Հանրապետությունն է: Փորձագետներն այն «չափազանց ծանր են» գնահատել։ Եվս 51 երկրներում իրավիճակը որպես «լուրջ» կամ «շատ լուրջ» է գնահատվել, փոխանցում է Panorama.am-ը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search