Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում. Nikkei

Ճապոնական Yamato Holdings տրանսպորտային խոշոր ընկերությունն ամերիկյան Bell Helicopter կորպորացիայի հետ պայմանավորվել Է թռչող անվարորդ բեռնատարի համատեղ մշակման շուրջ:

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում. Nikkei

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում. Nikkei
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը, մեքենան պետք Է տեղավորի մինչեւ 450 կիլոգրամ բեռ եւ օդում շարժվի 160 կմ/ժ արագությամբ: Պլանների համաձայն, թռչող բեռնատարները գնորդների համար հասանելի կլինեն 2020-ական թվականների կեսերին: Դրանց մշակումը կապված Է առաջին հերթին Ճապոնիայում տրանսպորտի ոլորտում բանվորական ձեռքերի աճող անբավարարության հետ:
Թերթը նշում Է, որ 2019 թվականի օգոստոսին կանցկացվեն այդ մեքենայի՝ մեկուկես մետր երկարությամբ փոքրացված նախատիպի առաջին փորձարարական թռիչքները: Այն կփոխադրի 30 կիլոգրամ բեռ: Թռչող բեռնատարը նախագծում են կոնվերտոպլանի սկզբունքով. այն ուղղահայաց թռիչքներ եւ վայրԷջքներ կկատարի ինչպես ուղղաթիռը, իսկ այնուհետեւ հորիզոնական կշարժվի ինչպես ինքնաթիռը: Նման մանյովրները նրան թույլ կտան կատարել չորս պտուտակները, որոնք փոխում են իրենց դիրքը:
Bell Helicopter-ը, ինչպես հաղորդվում Է, կստանձնի այս նախագծի ավիացիոն մասը, իսկ Yamato Holdings-ը կմշակի այն ավտոմատ խցիկը, որն առանց մարդու մասնակցության կընդունի բեռները, դրանք կտեղավորի ավտոմեքենաներում, երկաթուղային վագոններում կամ պահեստաշենքերում: Ներկայում Ճապոնիայի առանձին կառավարական գերատեսչություններ արդեն ստեղծել են փորձագետների խորհուրդ, որոնք կոչված են մշակելու նմանօրինակ սարքերի օգտագործումը կարգավորող օրենսդրություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search