Artsakhpress

Միջազգային

Ֆինանսական G20-ը պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում

G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում, որը կարող Է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում:

Ֆինանսական G20-ը պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում

Ֆինանսական G20-ը պայմանավորվել Է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն Է եւ մեզ հարկավոր Է վերացնել լարվածությունը, որը կարող Է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա եւ ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել Է Դուխովնեն:
Նա հայտնել Է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական:
Հանդիպման ընթացքում, որը տեղի Է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան խորհրդակցությունների շրջանակում, պատվիրակությունների 50-ից ավելի ղեկավարներ անցկացրել են նստաշրջաններ՝ նվիրված միջազգային ֆինանսական խնդիրներին, Աֆրիկայում մասնավոր ներդրումների խթանման նախաձեռնությանը եւ ֆինանսական ինտեգրացման օրակարգին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search